Պորտուգալիայի հավաքականը անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։5 հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։

Խաղի ավարտից հետո համացանցում շատ արագ տարածվեցին հայ փոքրիկի և Կրիշտիանուի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ վերջինս տղային ուղեկցում էր խաղադաշտ։

Այս դրվագը անարձագանք չմնաց նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայության կողմից։

Լուսանկարին կից գրված է․ «Այո՛, իսկապես նա է»։

Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 9-ին, մեր ընտրանին տանը կընդունի Իռլանդիային, իսկ Պորտուգալիան կհյուրընկալվի Հունգարիային։

Leave a Comment