Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ Հարի Փոթերի պատճառով

Warner Brothers-ը դատի է տվել Թուրքիայի հավաքականի և «Ֆեներբախչեի» եզրային հարձակվող Քերեմ Աքթյուրքօղլուին։ Habertürk-ի և այլ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոլիվուդյան հեղինակավոր ընկերությունը դատական հայց է ներկայացրել ֆուտբոլիստի դեմ՝ «Հարի Փոթեր» ֆիլմաշարի տեսողական և աուդիո տարրերի չարտոնված օգտագործման համար։ Հայցը ներկայացվել է Ստամբուլի քաղաքացիական դատարան, և դրան կցվել են Աքթյուրքօղլուի սոցիալական ցանցերի էջերից վերցված նյութերը։ 27-ամյա … Read more

Ֆուտբոլային կանոնների էվոլյուցիան. Վենգերի օրենքը, կապույտ քարտը և այլ նորամուծություններ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB), որը խաղի կանոնների համար պատասխանատու մարմինն է, պարբերաբար ստանում է ֆուտբոլը բարելավելու բազմաթիվ առաջարկներ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այս նախաձեռնություններից շատ քչերն են հասնում վերջնական հաստատման և էլ ավելի քիչն են իրական ազդեցություն ունենում խաղի վրա։ Նոր կանոնի ընդունումը բավականին բարդ գործընթաց է։ Ամեն տարի մինչև հոկտեմբերի 1-ը … Read more

Հուսով եմ՝ մի օր կվերադառնամ․ Մեսսին Բարսելոնայում է — Armsport.am

«Բարսելոնայի» լեգենդար նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում, անակնկալ այց է կատարել կատալոնացիների վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտ։ «Ես վերադարձա մի վայր, որը կարոտում եմ ամբողջ սրտով։ Մի վայր, որտեղ ես անչափ երջանիկ էի, որտեղ դուք ինձ դարձնում էիք հազար անգամ ավելի երջանիկ, քան երկրի վրա ամենաերջանիկ մարդը։ Հուսով … Read more

🎥 Բարսելոնայի երկրպագուն Բելգիայում ավտոբուս հրկիզելու համար ձերբակալվել է

Բրյուգեում ավտոբուսը հրկիզած «Բարսելոնայի» երկրպագուի ինքնությունը պարզվել է, և նա ձերբակալվել է ոստիկանության կողմից, հաղորդում է Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկությամբ՝ հրկիզողը ձերբակալվել է Բելգիայի իշխանությունների կողմից։ Տղամարդը «կապտանռնգաույնների» երկրպագուների ակումբի անդամ է։ Ոստիկանությունը նաև ճայթուկներ է առգրավել «Բարսելոնայի» ևս երկու երկրպագուներից։ Առաջին միջադեպը տեղի է ունեցել «Յան Բրեյդել» մարզադաշտի մուտքի մոտ, իսկ մյուսը՝ մարզադաշտի ներսում։ Ներկայումս … Read more

Հուսով եմ՝ ԱԱ-ի գավաթի հետ միասին․ Ռոնալդուն ասել է, թե երբ է նախատեսում ամուսնանալ Ջորջինայի հետ

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի մասին, ինչպես նաև բացահայտել է, թե երբ են նրանք նախատեսում ամուսնանալ։ 40-ամյա ֆուտբոլիստը Ռոդրիգեսին ամուսնության առաջարկ է արել 2025 թվականի օգոստոսին։ «Ջորջինան իմ կյանքի կինն է։ Բնական էր նրան ամուսնության առաջարկ անելը։ Նա հոգ է տանում ինձ և իմ ընտանիքի մասին։ Ջորջինան … Read more

Ռոնալդուն նշել է, թե որն է եղել իր կյանքի ամենաթանկ գնումը — Armsport.am

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե որն է եղել իր կյանքի ամենաթանկ գնումը։ «Չգիտեմ՝ քանի մեքենա ունեմ։ Կարծում եմ՝ մոտ 41, բայց ճշգրիտ թիվը չեմ հիշում։ Իմ սիրելի մեքենան Bugatti-ն է։ Իսկ ամենաթանկ գնումը, որ երբևէ կատարել եմ, անձնական ինքնաթիռս է», — նշել է Ռոնալդուն Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։ Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» … Read more

Յամալը պատրաստվում է թանկարժեք գնում կատարել — Armsport.am

«Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալը ցանկանում է գնել Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի նախկին առանձնատունը։ Այս մասին հայտնում է El País-ը։ Եթե նա գնի այդ առանձնատունը, 18-ամյա ֆուտբոլիստը կդառնա Ռոնալդ Արաուխոյի և Ալեխանդրո Բալդեի հարևանը։ 3800 քառակուսի մետր տարածք զբաղեցնող անշարժ գույքը, որը կառուցվել է 2012 թվականին, ներառում է երեք տուն՝ գլխավոր … Read more

Դա կյանքի ամենակարևոր բանն է․ Ռոնալդուն բացահայտել է իր մարզական երկարակեցության գաղտնիքը

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացահայտել է գլխավոր գաղտնիքը, որն օգնում է իրեն պահպանել ֆիզիկական պատրաստվածությունը նույնիսկ 40 տարեկանում։ «Քունն իմ ամենակարևոր գործիքն է։ Ես հետևում եմ քնելու և արթնանալու ժամերին։ Օրինակ՝ ես պառկում եմ քնելու մոտավորապես ժամը 11-ին կամ 12-ին և արթնանում 8։30-ին։ Սա իմ ռեժիմն է։ Դա, թերևս, ամենակարևոր բանն … Read more

Եթե որդիդ չլիներ, փողոցում գուլպաներ կվաճառեիր․ Ագուերոն և Յամալի հայրը թեժ լեզվակռվի են բռնվել

Համաշխարհային ֆուտբոլի աստղ, մի շարք թոփ ակումբների նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բարսելոնայի» իսպանացի տաղանդ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, հայտնվել են սոցիալական ցանցերում աղմկոտ վեճի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Tribuna.com-ը։ Հաղորդվում է, որ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Յամալը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ պարտվելով Ուսման … Read more

🎥 ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի թալիսմանները — Armsport.am

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության թալիսմանները։ Այսպիսով, առաջնության թալիսմաններն են սպիտակագլուխ արծիվը, յագուարը և եղջերուն, որոնք ներկայացնում են համապատասխանաբար երեք հյուրընկալող երկրները՝ ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան։ Յուրաքանչյուր թալիսման ունի իր սեփական՝ ՖԻՖԱ-ի կողմից մշակված սյուժեն և ներառում է ինչպես խաղային դիրքը ֆուտբոլային դաշտում, այնպես էլ նախապատմությունը։ Արծիվը կրում է ԱՄՆ ազգային հավաքականի … Read more