🎥 Սա արվեստի գործ էր, ազատության ճիչ․ Ռենե Իգիտան 30 տարի անց հիշում է «կարիճի հարվածը»

Կոլումբիացի նախկին դարպասապահ Ռենե Իգիտան, ով ֆուտբոլի պատմության մեջ հռչակվել է իր լեգենդար «կարիճի հարված» սեյվով, կիսվել է 1995 թվականի սեպտեմբերի 6-ին Անգլիայի դեմ ընկերական խաղում կատարած այդ անմոռանալի պահի հիշողություններով։

«Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում (0:0) Իգիտան դարձավ գլխավոր հերոս՝ կատարելով իր պատմական սեյվը։ 30 տարի անց նա այդ պահը նկարագրել է որպես «արվեստի գործ»։

«30 տարի Կարիճին։ Դա պարզապես սեյվ չէր… դա արվեստի գործ էր, ազատության ճիչ, ժեստ, որը հավերժ փոխեց դարպասապահի արվեստի մասին մեր ընկալումը», — գրել է Իգիտան, ով հայտնի է նաև «Էլ Լոկո» (Խենթ) մականունով, X սոցիալական ցանցում՝ կիսվելով տեսանյութով, որը նվիրված է այդ իրադարձությանը։

Պատմական սեյվը տեղի է ունեցել, երբ Իգիտան, արձագանքելով անգլիացի Ջեյմի Ռեդկնապի աջ թևից կատարած հարվածին, առաջ է նետվել և կատարել «կարիճի հարված»՝ հետ մղելով գնդակը։ Նախկինում «Միլյոնարիոս», «Ատլետիկո Նասիոնալ» և «Վալյադոլիդ» ակումբներում հանդես եկած դարպասապահի այդ գործողությունը դարձել է ֆուտբոլի պատմության խորհրդանիշ։

Leave a Comment