🎥 Բոլիվիայում ֆուտբոլիստը ապտակել է կին-մրցավարին նրա կողմից դաշտից հեռացվելուց հետո

Կոլումբիացի ֆուտբոլիստ Խավիեր Բոլիվարը ապտակել է կին-մրցավար Վանեսա Սեբալյոսին «Ռեալ Ալյանսա Կատակերա» և «Դեպորտիվո Կիկե» թիմերի միջև հանդիպման ժամանակ, հայտնում է Vanguard-ը։ Միջադեպը տեղի է ունեցել խաղի 66-րդ րոպեին, երբ Սեբալյոսը Բոլիվարին ցույց է տվել կարմիր քարտ։ Այդ պահին ֆուտբոլիստը մոտեցել է մրցավարին և աջ ձեռքով դիպչել նրա դեմքին։ Զայրացած Սեբալյոսը փորձել է ոտքով հարվածել … Read more

Երբ հաջողությունը թակում է դուռդ․ Նեյմարին մեկ միլիարդ դոլար են կտակել — Armsport.am

Բրազիլացի գործարարներից մեկը իր կտակում նշել է «Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարի անունը։ Ինչպես հայտնում է Terra-ն, 31-ամյա տղամարդը Նեյմարին հաստատել է որպես իր ժառանգորդ։ Նա Նեյմարին կտակել է ակտիվներ, որոնք գնահատվում են գրեթե մեկ միլիարդ դոլար։ Նեյմարի կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչներին որևէ պաշտոնական փաստաթուղթ հնարավոր ժառանգության վերաբերյալ չի ներկայացվել։ 33-ամյա հարձակվողը … Read more

Մեքսիկայի հավաքականի դարպասապահը նոր ակումբին միանալուց առաջ սուրճ է խնդրել և անհետացել

Մեքսիկացի հայտնի դարպասապահ Գիլյերմո Օչոան տպավորիչ կարիերա է ունեցել, սակայն դեռևս չի նախատեսում ավարտել այն։ Վերջերս նա մոտ էր նոր ակումբի հետ պայմանագիր կնքելուն։ Geglobo-ի փոխանցմամբ՝ Օչոան ժամանել է իսպանական «Բուրգոս» ակումբ՝ պայմանագիր ստորագրելու նպատակով։ Սակայն հենց այդ պահին, երբ ամեն ինչ պատրաստ էր, մեքսիկացին խնդրել է վերանայել պայմանագրի մի կետ և դուրս եկել սուրճ … Read more

Մանչեսթեր Սիթիի նախկին պաշտպանը սկսել է զբաղվել դիջեյությամբ — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոլեոն Լեսքոտը որոշել է կարիերան ավարտելուց հետո զբաղվել իր մյուս կրքով՝ երաժշտությամբ։ Պարզվում է, որ Լեսկոտը, որը շարունակում է աշխատել որպես Թոմաս Տուխելի օգնական Անգլիայի ազգային հավաքականում, ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս որպես դիջեյ։ Օրինակ՝ վերջերս նա այս կարգավիճակով մասնակցել է Reading Festival խոշոր երաժշտական փառատոնին՝ հանդես գալով Jagermeister … Read more

📷 UFC-ի նորաթուխ չեմպիոնը Ծառուկյանին նվիրված հրապարակում է կատարել — Armsport.am

UFC-ի միջին քաշային կարգի նորաթուխ չեմպիոն Խամզաթ Չիմաևը իր Instagram-յան էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել, նվիրված հայ մարտիկ Արման Ծառուկյանին։ «Իմ եղբայր»,– լուսանկարին կից գրել է Չիմաևը, ում տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում մեծ ներդրում էր ունեցել Արմանը։ Հիշեցնենք, որ Չիկագոյում կայացած UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց հարավաֆրիկացի … Read more

📷 Ծառուկյանը գրառում է կատարել UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ Հիշեցնենք, որ Չիկագոյում կայացած UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց հարավաֆրիկացի … Read more

Աստղից մինչև շանտաժիստ. նոր համաճարակ համաշխարհային ֆուտբոլում — Armsport.am

Համաշխարհային ֆուտբոլում նոր «համաճարակ» է տարածվում. ֆուտբոլիստները անտեսում են պայմանագրային պարտավորությունները և շանտաժի միջոցով փորձում են հասնել ցանկալի տրանսֆերի: Այս ամառ մենք ականատես եղանք երկու աղմկահարույց դեպքերի, որոնց «հերոսները» շվեդ հարձակվողներ Վիկտոր Գյոքերեշն ու Ալեքսանդր Իսակն էին: Գյոքերեշի բոյկոտը Այս ամառ Վիկտոր Գյոքերեշը «Սպորտինգից» տեղափոխվեց «Արսենալ»: Սակայն նրա բաժանումը լիսաբոնյան «առյուծներից» այնքան էլ սահուն չէր: … Read more

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին — Armsport.am

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին։ Ջորջինան ընդունել է Կրիշտիանու առաջարկը և դրա վերաբերյալ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում։ «Ես ասացի այո։ Հիմա և ընդմիշտ»,- լուսանկարին գցել է Ջորջինան։ Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ դեռ զույգը չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում … Read more

🎥 Եղիշե Մելիքյանի պարը Սոֆի Դևոյան կրտսեր հարսանյաց արարողության ժամանակ

Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերն ամուսնացել է: Սոֆին իր Ինստագրամի էջում հրապարակել է հարսանեկան ֆոտոշարք՝ «10.08.25» մակագրությամբ: Համացանցում արդեն տարածվում են արարողության լուսանկարներն ու տեսանյութերը: Առանձնահատուկ օրվա համար Սոֆին ընտրել է յուրօրինակ և ոճային զգեստ: Նշենք, որ Սոֆի Դևոյան կրտսերի ընտրյալը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանն է: Հարսանիքին ներկա է եղել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ … Read more

📷 Հին ընկեր, իմ անգին ընկեր․ Ինտերը Մխիթարյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել

Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակել է լուսանկար՝ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։ Միլանյան գրանդը տարածել է լուսանակր, որտեղ Մխիթարյանն ու Մատեո Դարմիանը «Մոնակոյի» դեմ կայացած ընկերական հանդիպումից հետո ջերմորեն զրուցում են իրենց նախկին թիմակից Պոլ Պոգբայի հետ։ Վերջինս վերջերս է վերադարձել ֆուտբոլ՝ երկարաժամկետ որակազրկումից հետո։ Լուսանկարին կից գրված … Read more