Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը
Հայաստանի ազգային հավաքականի և «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել ազգային թիմի ճամբարը և բաց կթողնի ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումները։ Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին կմրցի Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։ … Read more