Ֆրանսիական «Մոնակոն» երեկ՝ սեպտեմբերի 17-ին, չի կարողացել մեկնել Բելգիա Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Բրյուգեի» դեմ կայանալիք հանդիպման համար։ Մոնեգասկները չեն կարողացել թռչել Բելգիա ինքնաթիռում օդափոխման համակարգի խափանման պատճառով, հայտնում է RMC Sport-ը։
Խափանման պատճառով ինքնաթիռում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, որի հետևանքով ֆուտբոլիստները ստիպված սկսել են հանել հագուստները՝ մնալով միայն ներքնաշորով։ Մինչ խաղացողները սպասում էին ինքնաթիռից դուրս գալու թույլտվություն ստանալուն, նրանք նկարահանում էին միմյանց և տեսանյութերը տեղադրում սոցիալական ցանցերում։ Շուտով խաղացողների անձնական էջերում տեղադրված բոլոր տեսանյութերը ջնջվեցին։
Խափանման պատճառով չվերթը տեղափոխվեց հինգշաբթի՝ սեպտեմբերի 18-ին։ «Մոնակոն» Բելգիա կժամանի «Բրյուգեի» դեմ խաղից մի քանի ժամ առաջ։
Que situação.
Os jogadores do Mônaco tiveram seu voo para Bélgica cancelado. O avião estava com problemas no ar condicionado.
Por conta do calor, os jogadores chegaram a ficar de cueca dentro do avião.
E na hora de sair do avião, eles saíram de cueca.
— DataFut (@DataFutebol) September 17, 2025