Կոնֆերենցիաների լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 28-ին, կայացան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլ որակավորված թիմերի ցանկը՝ ըստ երկրների․ Հայաստան – «Նոա» Ավստրիա – «Ռապիդ Վիեննա» Բոսնիա և Հերցեգովինա – «Զրինսկի» Խորվաթիա – «Ռիյեկա» Կիպրոս – «ԱԵԿ Լառնակա», «Օմոնիա Նիկոսիա» Չեխիա – «Սիգմա», «Սպարտա Պրահա» … Read more

🎥 ՉԼ․ Բարսեղյանի վրիպումը Սլովանին դուրս է թողնում հետագա պայքարից — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 12-ին, «Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Սլովանին» (4:3)։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:1 հաշվով՝ ի օգուտ «Սլովանի»։ 30-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփեց կիսապաշտպան Ռոբերտ Մակը։ «Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը շեղ հարվածով՝ դուրս … Read more

🎥 Սլովանը վստահ հաղթանակ տարավ․ Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ժելեզիարնեի» նկատմամբ՝ գրանցելով առաջին հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում։ Տանտերերի կազմում փայլեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ ստորև․

ՉԼ․ Հայտնի են որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը — Armsport.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի խաղերն ավարտվեցին։ Արդյունքում որոշվել են եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի հաջորդ՝ երրորդ փուլի բոլոր զույգերը։ Ներկայացնում ենք դրանք ստորև․ «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) – … Read more

🎥 ՉԼ․ Սլովանը խուսափեց պարտությունից, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» 2:2 հաշվով ավարտեց բոսնիական «Զրինսկիի» հետ հանդիպումը։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից, դարձավ գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվեց 86-րդ րոպեին։ Այսպիսով, «Սլովանը» երկու խաղերում գրանցված արդյունքում (6:2) անցավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի ղազախական … Read more

🎥 ՉԼ․ Սլովանը ջախջախեց Զրինսկիին, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ գերվստահ հաղթանակ տարավ Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» նկատմամբ՝ (4։0) Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը անցկացրեց արդյունավետ հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա Բարսեղյանի համար սա 50-րդ գոլն էր «Սլովանի» կազմում, ինչի շնորհիվ նա բարձրացավ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկի … Read more

🎥 ՉԼ․ Բարսեղյանը գրավեց Բոսնիայի չեմպիոնի դարպասը՝ խփելով 50-րդ գոլը Սլովանի կազմում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում՝ բոսնիական «Զրինսկիի» դեմ ընթացող հանդիպման ժամանակ (2։0, դեռևս ընթացող)։ Այս գոլը Բարսեղյանի համար 50-րդն էր Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում։  

Խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է. Վայսը՝ Բարսեղյանի մասին — Armsport.am

Հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը շարունակաբար ապացուցում է, որ արժանի է եվրոպական ֆուտբոլում իր զբաղեցրած տեղին։ 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի բարձրագույն լիգայի՝ Niké լիգայի արդյունքներով, Բարսեղյանը ճանաչվել է լավագույն խաղացող, ինչպես նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ խփելով 20 գոլ։ Նա գոլերի քանակով կիսեց առաջին տեղը թիմակից Դավիդ Ստրելցի հետ։ Տարին հատկապես տպավորիչ էր նրա համար՝ որպես եզրային … Read more

Ֆուտբոլային արտահանման անկում. Ինչու՞ է Հայաստանը մնում հետնապահների թվում

Միջազգային սպորտային հետազոտությունների կենտրոնը (CIES) հրապարակել է իր հոբելյանական 100-րդ զեկույցը, որն անդրադառնում է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների վիճակագրությանը: Զեկույցն ընդգրկում է 100 երկրների ֆուտբոլիստների, որոնք 2020–2025 թթ. ընթացքում առնվազն մեկ անգամ խաղացել են 135 արտասահմանյան լիգաներում: Հայաստանը զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը՝ հայտնվելով ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում: Միայն Նիգերն ու Բուրունդին ունեն արտասահմանում ավելի … Read more

Տիգրան Բարսեղյանն ու թիմակիցները տոնել են Սլովակիայի առաջնությունում չեմպիոնությունը

Հայաստանի հավաքականի և «Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ճանաչվել է Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա նաև ընդգրկվել է առաջնության խորհրդանշական հավաքականում: Բարսեղյանն ու Բրատիսլավան ներկայացնող թիմի ֆուտբոլիստները երկրպագուների հետ տոնել են Սլովակիայի առաջնությունում չեմպիոնությունը: Բարսեղյանն ավարտվող մրցաշրջանում խփել է 20 գոլ՝ գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա նաև կատարել է … Read more