ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» 2:2 հաշվով ավարտեց բոսնիական «Զրինսկիի» հետ հանդիպումը։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից, դարձավ գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվեց 86-րդ րոպեին։
Այսպիսով, «Սլովանը» երկու խաղերում գրանցված արդյունքում (6:2) անցավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի ղազախական «Կայրաթի» հետ։ Հանդիպումները կկայանան օգոստոսի 5-ին և 12-ին։