Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ գերվստահ հաղթանակ տարավ Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» նկատմամբ՝ (4։0)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը անցկացրեց արդյունավետ հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա Բարսեղյանի համար սա 50-րդ գոլն էր «Սլովանի» կազմում, ինչի շնորհիվ նա բարձրացավ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկի 5-րդ հորիզոնական։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։