Այսօր՝ օգոստոսի 12-ին, «Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Սլովանին» (4:3)։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:1 հաշվով՝ ի օգուտ «Սլովանի»։ 30-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփեց կիսապաշտպան Ռոբերտ Մակը։
«Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը շեղ հարվածով՝ դուրս թողնելով «Սլովանին» հետագա պայքարից։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Կայրաթը» հաղթել էր 1:0 հաշվով։ Երկու խաղերի ընդհանուր արդյունքով «Կայրաթը» դուրս եկավ չորրորդ փուլ, որտեղ կմրցի «Սելթիկի» հետ՝ մրցաշարի հիմնական փուլ անցնելու համար։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի տեսանյութը՝
Չեմպիոնների լիգայի օգոստոսի 12-ի հանդիպումների արդյունքները․
«Քարաբաղ» (Ադրբեջան) — «Շկենդիա» (Մակեդոնիա) — 5:1 (առաջին խաղ՝ 1:0)
«Կոպենհագեն» (Դանիա) — «Մալմյո» (Շվեդիա) — 5:0 (0:0)
«Ֆեներբահչե» (Թուրքիա) — «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) — 5:2 (1:2)
«Պաֆոս» (Կիպրոս) — Կիևի «Դինամո» (Ուկրաինա) — 2:0 (1:0)
«Վիկտորիա» (Չեխիա) — «Ռեյնջերս» (Շոտլանդիա) — 2:1 (0:3)
«Բրյուգե» (Բելգիա) — «Զալցբուրգ» (Ավստրիա) — 3:2 (1:0)
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) — «Լուդոգորեց» (Բուլղարիա) — 3:0 (0:0)
«Սլովան» (Սլովակիա) — «Կայրաթ» (Ղազախստան) — 1:0 (11մ.՝ 3:4) (0:1)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Նիցցա» (Ֆրանսիա) — 2:0 (2:0)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) — «Լեխ» (Լեհաստան) — 1:1 (3:1)