Հայաստանի ընտրանին ունի կորուստ առաջիկա խաղերին ընդառաջ — Armsport.am
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածք է ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Պարի» — «Ռուբին» հանդիպման ընթացքում և փոխարինվել է 82-րդ րոպեին։ Բժշկական հետազոտության արդյունքներով՝ Իվուն ունի մկանային վնասվածք և այդ պատճառով չի կարողանա միանալ ազգային հավաքականին առաջիկա հավաքի ընթացքում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մաղթում է ֆուտբոլիստին արագ և լիարժեք ապաքինում։