🎥 Գեղեցկություն Բարսեղյանից․ ԿԼ-ի մամուլի ծառայությունը Բարսեղյանին նվիրված տեսանյութ է հրապարակել

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված Հայաստանի ազգային հավաքականի ավագին և Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին։ «Գեղեցկություն Բարսեղյանից»,– գրված է տեսանյութին կից։ Նշենք, որ Բարսեղյանը տրիվելա ոճով այս փոխանցումը կատարել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի՝ հոլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում (1-0), որը չի վրիպել մրցաշարի մամուլի ծառայության … Read more

🎥 Թիկնիզյանն ու թիմակիցները պարտության մատնեցին ֆրանսիական Լիլին — Armsport.am

Այսօր՝ նոյեմբերի 6-ին ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։ Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ ընդունեց «Լիլին»։ Տանտերերը հաղթեցին մրցակցին նվազագույն հաշվով։ Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Մարկո Արնաուտովիչը 85-րդ րոպեին։ Սերբական ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին։ Crvena zvezda 1-0 Lille — Marko … Read more

Ես միշտ ձեր կողքին եմ նույնիսկ դաշտից դուրս․ Բարսեղյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը կարևոր կոչով դիմել է ազգային հավաքականի թիմակիցներին, գլխավոր մարզչին և երկրպագուներին։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով և բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ազգային թիմի հաջորդ պաշտոնական խաղը։ Երրորդ բաց թողնված հանդիպումը կլինի կամ հնարավոր փլեյ-օֆֆի առաջին խաղը … Read more

Հայտնի է, թե քանի խաղով է որակազրկվել Տիգրան Բարսեղյանը — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով՝ կարմիր քարտի համար, որը ստացել էր աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի՝ Իռլանդիայի դեմ խաղում (1:0)։ Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պաշտոնապես տեղեկացրել է ՈւԵՖԱ-ն։ Այս մասին ArmSport.am-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին Դուբլինում․ … Read more

Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի օրվա արդյունքները — Armsport.am

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կայացան Եվրոպա լիգայի 3-րդ տուրի և Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի հանդիպումները։ Եվրոպա լիգա, 3-րդ տուր «Բրան»-«Ռեյնջերս»՝ 3:0«Ստյաուա» — «Բոլոնիա»՝ 1:2«Գոու Էհեդ Իգլս» — «Ասթոն Վիլա»՝ 2:1«Ֆեներբահչե» — «Շտուտգարտ»՝ 1:0«Բրագա» — «Ցրվենա Զվեզդա»՝ 2:0 [ Նաիր Թիկնիզյան, մասնակցել է ամբողջ խաղին ]«Լիոն» — «Բազել»՝ 2:0«Ռեդ Բուլ Զալցբուրգ» — «Ֆերենցվարոշ»՝ 2:3«Գենկ» — «Բետիս» ՝ … Read more

🎥 Թիկնիզյանի Ցրվենան զիջեց Պորտուին, Բարսեղյանը գոլային փոխանցում կատարեց․ ԵԼ-ի և ԿԼ-ի արդյունքները

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կայացան ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի և ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի երկրորդ տուրի հանդիպումները։ Եվրոպա լիգա Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» 1:2 հաշվով պարտվեց պորտուգալական «Պորտուին»։ Սերբական ակումբի կազմում խաղին մասնակցեց Նաիր Թիկնիզյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 81-րդ րոպեին։ Կոնֆերենցիաների լիգա Վարշավայի «Լեգիան» նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվեց թուրքական «Սամսունսպորին»։ Վահան Բիչախչյանը … Read more

🎥 Սլովանը հաղթեց, Տիգրան Բարսեղյանը՝ «գոլասոյի» հեղինակ — Armsport.am

Սլովակիայի առաջնության 8-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց ԴԱԿ 1904-ին։ Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին փայլուն գոլով բացեց տանտերերի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

🎥 Սլովանը մարտական ոչ-ոքի խաղաց Ժիլինայի հետ. Բարսեղյանը` դուբլի հեղինակ — Armsport.am

Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 7-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» արտագնա խաղում գոլառատ ոչ-ոքի խաղաց «Ժիլինայի» հետ (3:3)։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում փայլեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը նախ դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարված, ապա գեղացիկ հարվածով ձևակերպեց դուբլ՝ համապատասխանաբար 25-րդ և 59-րդ րոպեներին։ Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` ստորև.

Սլովանը հաղթեց, Տիգրան Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ — Armsport.am

Սլովակիայի ընթացիկ առաջնության 6-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Կոշիցեին»։ Տանտերերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Նիկոլայ Կուխարևիչը։ Ուկրաինացին երրորդ գոլը խփեց Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Հայաստանի ընտրանու հարձակվողը մասնակցեց խաղին մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 61-րդ րոպեին։ Sofascore-ը հայ հարձակվողի խաղը գնահատել է 7․2 բալով։

Կոնֆերենցիաների լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 29-ին Մոնակոյում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը։ Բոլոր 36 թիմերն իմացան իրենց մրցակիցներին։ Նշենք, որ յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 6 մրցակից՝ մեկական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) … Read more