Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի խաղերն ավարտվեցին։ Արդյունքում որոշվել են եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի հաջորդ՝ երրորդ փուլի բոլոր զույգերը։ Ներկայացնում ենք դրանք ստորև․
- «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա)
- «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա)
- «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
- «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
- «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս)
- «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբաղ» (Ադրբեջան)
- «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա)
- «Ռեյնջերս» (Շոտլանդիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
- «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)
- «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Ֆեներբախչե» (Թուրքիա)
Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 5-ին և 6-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 12-ին։ Վերջին որակավորման փուլի՝ փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 4-ին։