🎥 Սա իսկապես մեծ հաջողություն է, և շատ հպարտ եմ դրա համար․ Սանդրո Պերկովիչ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրում Կիևի «Դինամոյից» կրած 0։2 հաշվով պարտությունը։ «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին պատմական նվաճման՝ փլեյ-օֆֆ դուրս գալու առթիվ: Սա իսկապես մեծ հաջողություն է, և շատ հպարտ եմ դրա համար: 8 միավոր, և կարծում եմ արժանի էինք անցնել փլեյ-օֆֆ փուլ»,- նշել է … Read more

🎥 ԿԼ․ Նոան զիջեց Կիևի Դինամոյին, սակայն նվաճեց անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Լեհաստանի «Արենա Լյուբլին» մարզադաշտում մրցեց Կիևի «Դինամոյի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ուկրաինական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց Վլադիսլավ Կաբաևը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Մատվեյ Պոնոմարենկոն կրկնապատկեց այն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։ Չնայած կրած պարտությանը՝ «Նոան» կատարեց գլխավոր առաջադրանքը։ … Read more

Արհեստական բանականությունը կանխատեսել է Դինամո Կիև — Նոա խաղի հաշիվը — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայ երկրպագուների ուշադրությունը կենտրոնացած է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրի վրա։ Հայաստանի չեմպիոն «Նոան» Լեհաստանում հյուրընկալվելու է Կիևի «Դինամոյին»։ Մինչ ֆուտբոլասերներն ու մասնագետները քննարկում են թիմերի շանսերը, արհեստական բանականությունը (AI) արդեն ներկայացրել է հանդիպման իր սցենարը։ Համակարգչային գեներացված պատկերում երևում է «Արենա Լյուբլին» մարզադաշտի լուսատախտակը, որտեղ արձանագրված … Read more

ԿԼ․ Դինամո Կիև — Նոա․ մեկնարկային կազմեր — Armsport.am

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Լեհաստանում կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա «Արենա Լյուբլին» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ «Դինամո»՝ Նեշչերետ, Տիմչիկ, Զախարչենկո, Միխավկո, Դուբինչակ, Պիխալենոկ, Միխայլենկո, Շապարենկո, Վոլոշին, Պոնոմարենկո, Կաբաև «Նոա»՝Չանչարևիչ, Դավիդ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Սենտինի, Թորարինսոն, … Read more

Փորձագետը բացատրել է, թե ինչու Դինամոն չի կարողանա հաղթական նոտայով ավարտել ելույթները ԿԼ-ում

Հայտնի գործակալ և փորձագետ Վյաչեսլավ Զախովայլոն կիսվել է Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայանալիք Կիևի «Դինամո» — «Նոա» հանդիպման վերաբերյալ իր մտքերով։ — Ինչպե՞ս կարելի է գնահատել Իգոր Կոստյուկի նշանակումը «Դինամոյի» լիիրավ գլխավոր մարզչի պաշտոնում։ Մի՞թե համեստ մրցակիցների՝ «Կուդրովկայի» և «Վերեսի» նկատմամբ տարած երկու հաղթանակն այդքան ծանրակշիռ հիմք է դրա համար։ — Իմ կարծիքով՝ «Դինամոյի» ղեկավարությունը գիտակցված … Read more

Նոայի դեմ խաղը Կոստյուկից բացի ոչ ոքի պետք չէ․ Դինամո Կիևի նախկին ֆուտբոլիստ

«Դինամոյի» նախկին հարձակվող Վիկտոր Խլուսը կիսվել է Կոնֆերենցիաների լիգայի այսօրվա հանդիպումներից ունեցած սպասելիքներով, որոնց շրջանակում կիևցիները կմրցեն հայկական «Նոայի», իսկ «Շախտյորը»՝ խորվաթական «Ռիեկայի» հետ։ — «Դինամոյի» մասնակցությամբ այսօրվա խաղի հանդեպ հատուկ ուշադրություն կա՞։ — Թերևս՝ ոչ։ Թեկուզ միայն այն պատճառով, որ այս խաղն արդեն ոչ ոքի պետք չէ։ Միակ մարդը, ում այն անհրաժեշտ է, «Դինամոյի» … Read more

Դինամոն լուրջ կազմ ունի, բայց մենք պատրաստ ենք․ Գուդմունդուր Թորարինսոն — Armsport.am

«Նոայի» պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության շրջանակում կայանալիք հանդիպմանն ընդառաջ խոսել է Կիևի «Դինամոյի» մասին։ Իսլանդացի ֆուտբոլիստը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրել է մրցաշարից կիևցիների վաղաժամ դուրս մնալու փաստը։ «Իհարկե, սա մեծ ակումբ է։ Մենք դիտել ենք նրանց խաղերի տեսագրությունները՝ շատ լավ թիմ է, որն ունի լուրջ կատարողներ։ Նրանց դեմ … Read more

Դինամոն պարզապես մեծ ակումբ չէ․ Սանդրո Պերկովիչ — Armsport.am

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպմանն ընդառաջ կիսվել է իր սպասելիքներով։ «Մենք գիտենք, թե ում դեմ ենք խաղում, և պետք է պատրաստ լինենք։ «Դինամոն» պարզապես մեծ ակումբ չէ, այն հարուստ պատմություն ունեցող հզոր ակումբ է՝ շատ լավ կազմով։ Նրանք վերջերս մարզչական փոփոխություն են կատարել։ Թիմը դավանում է … Read more

Ձգտելու ենք մեր լավագույն խաղը ցուցադրել Նոայի դեմ․ Նիկոլայ Միխայլենկո — Armsport.am

Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Նիկոլայ Միխայլենկոն մասնակցել է Լյուբլինում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրի «Նոայի» դեմ հանդիպմանն ընդառաջ։ — Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին։ — Գիտենք, որ լավ թիմ է, որի կազմում շատ լեգիոնականներ կան։ Մենք դեռ չենք դիտել «Նոայի» խաղերը և չենք վերլուծել նրանց խաղը, … Read more

100 մետրից գոլ, Ֆիգուն՝ մարզումներին և կասկածելի կապեր․ Ուկրաինական մամուլը՝ Նոայի մասին

Ուկրաինական հայտնի Champion.com.ua մարզական պարբերականը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի «Դինամո» Կիև – «Նոա» հանդիպմանն ընդառաջ ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի փոխչեմպիոնի մասին։ Հոդվածագիրը վերլուծել է երևանյան ակումբի սրընթաց վերելքը՝ հիմնադրումից մինչև եվրագավաթային փլեյ-օֆֆ, անդրադարձել ակումբի սեփականատիրոջը, աստղային հյուրերին (Լուիշ Ֆիգու), ինչպես նաև չի շրջանցել թիմի շուրջ պտտվող խոսակցությունները՝ կապված ռուսական տրանսֆերների և բուքմեյքերական ոլորտի հետ։ … Read more