🎥 Նարեկ Գրիգորյանի գոլային փոխանցումն ու Ֆարուլի ոչ-ոքին Ռումինիայի առաջնությունում

Ռումինիայի Սուպերլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Ֆարուլը» սեփական հարկի տակ մրցել է «Ուտա Արադի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ տանտերերի կազմում արդյունավետ գործողությամբ աչքի է ընկել հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։ Հանդիպման հաշիվը բացվել է 33-րդ րոպեին․ Գրիգորյանի կատարած հաշվենկատ փոխանցումից հետո Իոնուց Վինան գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը։ «Ֆարուլին» երկար ժամանակ հաջողվում էր պահպանել … Read more

🎥 Ֆարուլը հաղթեց, Նարեկ Գրիգորյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ — Armsport.am

Ռումինիայի առաջնության 15-րդ տուրում «Ֆարուլը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Չիկսերեդային»։ Տանտերերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ընտրանու հարձակվող Նարեկ Գրիգորյանը։ Վերջինս խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 87-րդ րոպեին։ Գոլային փոխանցման տեսանյութը Գոլի տեսանյութը Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը

🎥 Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Կլուժի հետ խաղում — Armsport.am

Ռումինիայի առաջնության 14-րդ տուրում «Ֆարուլը» հաղթել է «Կլուժին»՝ 2:0: «Ֆարուլի» կազմում երկրորդ գոլը խփել է Նարեկ Գրիգորյանը։ Հայ ֆուտբոլիստը գոլ խփելուց մեկ րոպե անց՝ 19-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով և փոխարինվել 82-րդ րոպեին։ Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակն այս պահին

Ֆուտբոլային արտահանման անկում. Ինչու՞ է Հայաստանը մնում հետնապահների թվում

Միջազգային սպորտային հետազոտությունների կենտրոնը (CIES) հրապարակել է իր հոբելյանական 100-րդ զեկույցը, որն անդրադառնում է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների վիճակագրությանը: Զեկույցն ընդգրկում է 100 երկրների ֆուտբոլիստների, որոնք 2020–2025 թթ. ընթացքում առնվազն մեկ անգամ խաղացել են 135 արտասահմանյան լիգաներում: Հայաստանը զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը՝ հայտնվելով ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում: Միայն Նիգերն ու Բուրունդին ունեն արտասահմանում ավելի … Read more