Վաշինգտոնը կշարունակի զինել Ուկրաինային. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Վաշինգտոնը կշարունակի զինել Ուկրաինային մինչև խաղաղության շուրջ համաձայնության հասնելը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը: «Մենք պատրաստվում ենք շարունակել մեր զենքը վաճառել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, իսկ հետո նրանք այն կտրամադրեն Ուկրաինային, որպեսզի Կիևն ունենա հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ, հարձակողական սպառազինություն, որը կօգնի շարունակել պայքարը»,-նշել է նա։