
Չինաստանը մեծացնում է իր ազդեցությունը, սակայն Ռուսաստանը մնում է ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Դաշինքը մտադիր է կանխել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը Գրենլանդիայում և ընդհանուր առմամբ Արկտիկական տարածաշրջանում», – ասել է Ռյուտեն։
Մեկնաբանելով Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հնարավոր գործարքի շուրջ քննարկումները՝ Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կապահովի կղզու տնտեսության պաշտպանությունը Պեկինի և Մոսկվայի հասանելիությունից։ Նա ասել է, որ խոսքը ոչ այնքան Գրենլանդիայի կամ Արկտիկայի մասին է, որքան դաշինքի երկրների անվտանգության մասին։
«Մեր գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է։ Մենք նաև տեսնում ենք, որ Չինաստանն ակտիվորեն ընդլայնում է իր ազդեցությունը, և չպետք է միամիտ լինենք Պեկինի հարցում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը մնում է մեր գլխավոր հակառակորդը», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն հատուկ ուշադրություն է դարձրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։
«Ուկրաինական քաղաքներն, այդ թվում՝ Կիևը, Խարկովը և Լվովը, շարունակում են հարձակման ենթարկվել հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով՝ ուժեղ ցրտերի ֆոնին», – նշել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց դաշնակիցներին կենտրոնանալ Կիևին աջակցելու վրա։