Իրանից դեպի Թուրքիայի տարածք հրթիռ է արձակվել

Իրանից դեպի Թուրքիայի տարածք հրթիռ է արձակվել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը նշելով, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 6 (տեսանյութեր)

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս   Սկիզբը՝ այստեղ Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև … Read more

ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Թուրքիայի զինված ուժերը վճռական են՝ ապահովել երկրի և քաղաքացիների անվտանգությունը։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ մեր սահմանների և օդային տարածքի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև իրականացվում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի և մեր … Read more

Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքի իմաստն Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի ընդգրկումն է, այժմ դա չստացվեց կամ պլանները փոխեցին…

Դեռ անցած շաբաթ հրապարակված «Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ (տեսանյութ)» վերտառությամբ հոդվածով  տեղեկացրել էինք Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացված սադրանքի, ինչպես նաև Իրանի հանդեպ աքլորացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ-ի սպառնալիքների մասին: Սադրանքի էությունը շատ հակիրճ հետևյալն է. Իսրայելի (ինչն … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 4 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ) դեռ 2 օր առաջ մամուլի հաղորդագրությամբ հանդես է եկել Թել Ավիվի արվարձանում գտնվող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին հայտարարությամբ: «ԻՀՊԿ-ն հիպերձայնային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հարված է հասցրել պաշտպանության նախարարության շենքում (Իսրայելի) և Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում … Read more

Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ (տեսանյութ)  

Տարածաշրջանային մեծ պատերազմն այդ դեպքում կլինի նաև Հայաստանի սահմանին ու կարող է նույնիսկ մեր շեմից ներս մտնել     Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտնել է, թե Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել, հարված է հասցվել Նախիջևանում տեղակայված ադրբեջանական օդանավակայանին և այլ վայրերի, տուժել է չորս մարդ: ԶԼՄ-ներում նշվում է 2-4 … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 3 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ    Արդեն կասկածից դուրս է, որ պատերազմի հանցագործները՝ ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, բնավ չէին սպասում Իրանի պատասխանին այն ուժգնությամբ, որը ստացան Իսլամական պետությունից նրա վրա հարձակվելուց հետո: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ), ТАСС-ի այսօրվա հրապարակման  համաձայն, հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի … Read more

Ֆիդանը Իրանին զգուշացրել է – Live News

Թուրքիայի տարածքում վնասազերծված բալիսթիկ հրթիռի հետ կապված Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ, հայտնել միջադեպի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը Իրանին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից։

Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային. Գեղամյան – Live News

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային։ Այսօր Թուրքիան ոչնչացրել է Իրանի տարածքից դեպի իր տարածք թռչող հրթիռը: Ընդ որում, ըստ պաշտոնական հայտարարության, այն չեզոքացվել է ՆԱՏՕ հակաօդային պաշտպանության միջոցներով: Հրթիռի բեկորներն ընկել են Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթի սանջակ) տարածքում: Սա պատերազմի ընդլայնման ու երկարաձգման նոր հիմքեր կարող է ստեղծել»։

Թուրքիայի տարածքում Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է վնասազերծվել – Live News

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Թուրքիայի հարավում Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի Հաթայ նահանգում ընկել է բալիստիկ հրթիռի կտորներ։ Նշվում է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, որը վնասազերծվել է Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի հակաօդային միջոցներով։