Ռուսաստանի ԱԳՆ-ն հնարավոր է համարել Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումն ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Շենժենի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում միանգամայն իրագործելի է գործնականում, այդ շփումն օգտակար կլիներ։ Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ «Առայժմ կոնկրետ հանդիպումների մասին խոսելը վաղաժամ է։ Սակայն, իմ կարծիքով, նման եռակողմ … Read more

Ռուբիոն հայտնել է, որ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքներին, թե Պեկինը փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին նախատեսված այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք ակնկալում ենք, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին», — նրա խոսքերն է մեջբերում Bloomberg գործակալությունը։ Ռուբիոն հավելել է նաև, որ … Read more

Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա անկախությունը պաշտպանելnւ հարցում. Սի Ծինփին

Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում: Այս մասին Բելառուսի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Չինաստանը սատարում է Բելառուսի ձգտումը՝ պաշտպանել պետական ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հետևելու իր ազգային պայմաններին համապատասխան զարգացման ուղուն», – ասել … Read more

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Փհենյանում կայացած բանակցություններում համաձայնության են եկել երկկողմ համագործակցության ընդլայնման և ռազմավարական համակարգման ամրապնդման շուրջ: Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ հունիսի 8-ին «Կիմսուսան» պատվավոր հյուրերի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Սի Ծինփինի այցը ցույց … Read more

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ պետական այցով ժամանել է ԿԺԴՀ – Live News

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը այսօր ժամանել է ԿԺԴՀ՝ վերջին յոթ տարվա ընթացքում առաջին պետական այցով, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՉՀՆ նախագահ Սի Ծինփինը տեղական ժամանակով հունիսի 8-ին ժամանել է Փհենյան՝ սկսելով պետական այցը ԿԺԴՀ», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ավելի … Read more

Պուտինի և Սի Ծինփինի համատեղ հայտարարությունը Ուկրաինայի վերաբերյալ – Live News

Ռուսաստանը և Չինաստանը կարծում են, որ անհրաժեշտ է լուծել Ուկրաինայում հակամարտության արմատական ​​պատճառները։ Այս մասին ասվում է Պեկինում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ «Կողմերը համոզված են ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառները լիարժեք լուծելու անհրաժեշտության մեջ՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջականության, … Read more

Պուտինը Պեկինում է. սկսվել են բանակցությունները Չինաստանի նախագահի հետ – Live News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, սկսվել են բանակցությունները ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ «Մի օր չենք հանդիպել, բայց կարծես երեք աշուն է անցել», — Սի Ծինփինի հետ սկսված բանակցությունների ընթացքում չինական ասացվածքն է մեջբերել Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ նույնիսկ անբարենպաստ արտաքին գործոնների պայմաններում ՌԴ-ի և ՉԺՀ-ի համագործակցությունը լավ դինամիկա է … Read more

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն ընդունել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին հռչակագիր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։ Երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Պեկինում Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններից հետո։ Հանդիպման արդյունքներով առաջնորդներն ընդունել են համատեղ հայտարարություն՝ գործընկերության հետագա ամրապնդման և ռուս-չինական հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Դրան զուգահեռ … Read more

Թայվանի հարցի կարգավորման սխալ մոտեցումը կարող է hրահրել Պեկինի և Վաշինգտոնի միջև բախման. Սի Ծինփին

Թայվանի հարցի կարգավորման սխալ մոտեցումը կարող է հրահրել Պեկինի և Վաշինգտոնի միջև բախման։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Թայվանի հարցը չին-ամերիկյան հարաբերություններում ամենակարևորն է։ Եթե այն կարգավորվի պատշաճ կերպով, երկու երկրների հարաբերությունները կկարողանան պահպանել ընդհանուր կայունությունը։ Եթե ոչ, երկու պետությունները կբախվեն … Read more

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համակարծիք են, որ Իրանը չի կարող միջnւկային զենք ունենալ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Երկու կողմերն էլ համակարծիք, որ Իրանը երբեք չպետք է տիրապետի միջուկային զենքի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սպիտակ տանը նաև նշել են, որ կողմերը համաձայն են, … Read more