Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ, թիրախը՝ ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին

Աշխարհի թիվ 1 ահաբեկչական պետություն ԱՄՆ-ը, նրա հանցավոր վարչակարգը՝ հանձինս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլոց, օրեցօր, ժամ առ ժամ սաստկացնում են քաղաքական ու հոգեբանական ճնշումն Իրանի Իսլամական Հանրապետության վրա: CNN հեռուստաալիքի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման հարցով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունների ձախողման պատճառով … Read more

Եթե որևէ մեկը կամ որևէ պետություն ինչ-որ կերպ չկանգնեցնի համաշխարհային սիոնիզմի գործիք Թրամփին, ապա նա կարող է աշխարհը հրդեհել

ԱՄՆ-ի նախագահը, որն իրեն զգում է միաժամանակ Լենկթեմուրի, Հիտլերի և Նապոլեոնի դերում, մերօրյա իրականությունը շպրտել է քարե դար   Իսրայելի սիոնիստական վարչակարգի և համաշխարհային սիոնիզմի կամակատար այս սրիկան՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը, պարզվեց, ավելի մեծ և ահավոր ճիվաղ է, քան նույնիսկ տվյալ պաշտոնում իր նախորդը՝ Ջո Բայդենը, Վենեսուելայում ունեցած գլխապտույտ հաջողությունից (անպատիժ մնացած ոճրագործությունից) … Read more

Ուժեղ Հայաստանը տարածաշրջանային կայունության գործոն է, թույլ Հայաստանը՝ ապագա ճգնաժամի աղբյուր

«ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը հարգում է Միացյալ Նահանգների իրավունքը՝ վարելու սեփական արտաքին քաղաքականությունն ու պաշտպանելու իր շահերը։ Սակայն որևէ ռազմավարական համագործակցություն տարածաշրջանում չի կարող կայուն լինել, եթե այն իրականացվում է Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին։ Խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի կիրառման արդյունքների լեգիտիմացման վրա։ Ագրեսիան խրախուսող քաղաքականությունը հանգեցնում է ոչ … Read more

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի. 2

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ   Սկիզբը՝ այստեղ Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց ինքն է հաստատել՝ համաձայնություն ձեռք չի բերվելու և, հետևաբար, պատերազմը շարունակվելու է: «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում շատ խնդրահարույց հարցեր կան, Կիևը «ոչ մի դեպքում» չի հրաժարվի տարածքի նկատմամբ հավակնություններից»,- РБК-ի փոխանցմամբ , ասել է Զելենսկին և վերահաստատել է առանցքային՝ տարածքային հարցի … Read more

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ   Երրորդ տարբերակն էլ կա. ի տարբերություն նախորդ երկուսի, Ռուսաստանը, չնչին հավանականությամ, կարող է պարտվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չլինի իր խոսքի տերը՝ մի՞ թե մեզ պետք է աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստան, և անհրաժեշտության դեպքում չդիմի միջուկային սպառազինության կիրառման: Թեմային շաբաթ օրը հպանցիկ անդրադարձել էինք մեր «Ուկրաինական հակամարտությունն Աբու … Read more

Ուկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու

Աբու Դաբիում Ուկրաինական հակամարտության առ այսօր չլուծված հիմնական խնդիրների՝ տարածքային հարցերի, ճգնաժամի արմատական պատճառների, անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցային պատվիրակությունների միջև երեկ և այսօր տեղի ունեցած բանակցությունները, դատելով ամենից, արդյունք չեն տվել. կողմերի միջև, ինչպես դժվար չէր կանխատեսել, չի կայացվել որևէ որոշակի պայմանավորվածություն: Այս եզրակացությանն ենք եկել, ի թիվս այլ իրողությունների, նկատի … Read more

Թրամփը մտադիր է կամ Իրանին շանտաժի ենթարկել՝ իր պահանջների չկատարման դեպքում հարվածի սպառնալիքով, կամ մտադիր է նոր հարձակման

Վաշինգտոնն Իրանի շուրջ նոր ռազմակամ ուժեր է բերում, կենրոնացնում   ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է հետևել Իրանի իշխանությունների գործողություններին, և հավելել, որ տարածաշրջան ամերիկյան շատ նավեր են շարժվում։ «Այս ուղղությամբ շատ նավեր են գնում, պարզապես, ամեն դեպքում, մեծ նավատորմ է շարժվում։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Դեպի Իրան զգալի ուժեր են … Read more

Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից, լարվածությունը գնալով մեծանում է

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հունվարի 14-ին կանխատեսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տապալումը: Նա ուղերձ է հղել Իրանի ժողովրդին, որում անդրադաձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ինչ վերաբերում է այն մարդուն, որը նստած է այնտեղ՝ ամբարտավանության և ինքնագոհության աթոռին, և դատում է ամբողջ աշխարհը, նա պետք է իմանա. որպես կանոն, … Read more

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված. 2

Սկիզբը՝ այստեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին Պենտագոնին կարգադրել է նախապատրաստվել Իրանի վրա հարձակմանը, սակայն մտափոխվել է, քանի որ լսել է գործողության ժամանակի դեմ բազմաթիվ առարկություններ: Համարվել է, որ Իրանի վրա հարձակումը ժամանակավրեպ է, իր ժամանակին չէ. այս մասին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: ԱՄՆ-ի զինծառայողները, ինչպես … Read more

ԱՄՆ-ը չի հիմնադրվել որպես կայսրություն և չի՛ կարող դառնալ կայսրություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսը՝ «Ամերիկան՝ նախևառաջ», ենթադրում էր, որ նրա ընտրության դեպքում Միացյալ Նահանգները աստիճանաբար դադարելու է հանդես գալ համաշխարհային հրշեջի դերում՝ վերաձևելով իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ԱՄՆ պաշտպանական, ֆինանսական, մարդկային միջոցները, քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցությունը ուղղելու է բացառապես դեպի ամերիկյան շահերը, այլ ոչ թե սպասարկելու է համաշխարհային քաղաքականությանը կամ առանձին պետությունների շահերը։ … Read more