Ներշնչող այց․ հույսի ուղերձ Հայաստանի երեխաներին

Փետրվար ամսին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը՝ աշխարհի ամենահզոր երկրի երկրորդ պաշտոնյան։ Անկախ նրանից՝ որևէ մեկը հիանում է կամ քննադատում է ամերիկյան քաղաքականությունը, անկախ նրանից՝ իրեն մոտ է Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցության փիլիսոփայությունը , այս պետական ծառայողի կյանքի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր ոք չի կարող չզգալ հարգանք և հիացմունք։ Մեր երկրում, որտեղ … Read more

Հուշեր կուսակցական ընտրացուցակից

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը Հայաստանի 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների Քաղաքացիական Պայմանագիր (ՔՊ) կուսակցության նախընտրական ցուցակում չներառելը, ինձ նման մի դեպք հիշեցրեց, որը տեղի է ունեցել Իրանում։ Հայ Հեղափոխական Դաշնակցության տեղի կառույցի ղեկավարները 1980 թվականին Իրանի հետհեղափոխական առաջին խորհրդարանի ընտրությունների ժամանակ մերժեցին կուսակցության անդամ Վարդան Քամալյանի թեկնածությունը։ Երկու կուսակցությունների (ՔՊ, ՀՅԴ) ղեկավարությունը ևս … Read more

Նրանց իրենց պաշտոններում մնալու ամեն մի օրն ու ժամը իրական վտանգ է ներկայացնում ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բնականոն հոգևոր և վարչական գործունեության համար

Դեռևս բռնազավթված են մնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Հովհաննավանքի վանական համալիրը և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն այնտեղ անօրինական գործունեություն ծավալող նախկին հոգևորականները, ըստ իս, շատ շուտով գլխիկոր կհեռանան։ Այնտեղ ծառայության կոչված Արժանապատիվ հայրերը իմաստությամբ խուսափում են սատանայի կամակատարի լարած թակարդներից և շատ ճիշտ են անում: Նույն գովելի վարքն են ցուցաբերում նաև … Read more

Երկփեղկված հովիվներ և ժողովուրդ

«Կլինի՞, որ քաղաքում փող հնչի, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիք կպատահի՞, եթէ ՏԷՐԸ թույլ չի տվել այն։ Քանզի ՏԷՐԸ ոչինչ չի անի, առանց ԻՐ գաղտնի խորհուրդներն ԻՐ ծառա մարգարեներին հայտնելու»։(Ամոս 3:6-7) Ո՞վ կհամարձակվի պնդել, որ ՏԷՐԸ չի թույլատրել այսօր մեր երկրում, ժողովրդի մեջ և եկեղեցում տեղի ունեցող բոլոր խառնակչությունները և փորձությունները, որոնց արդյունքում ունենք դիվական … Read more

Ինչո՞ւ է նորահայտ աղանդի առաջնորդը խուսափում իրական Սուրբ և Անմահ Պատարագներին մասնակցելուց

«Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը նողկալի հետևողականությամբ, ըստ իս, ծաղրում է իր հետևորդներին՝ նրանց քարշ տալով մի եկեղեցուց մեկ այլ եկեղեցի և ստիպելով նրանց իրենց մեղքերի աշտարակի վրա մի նոր աղյուս ավելացնել։ Այդուհանդերձ փորձենք հասկանալ թե ինչո՞ւ է նորահայտ աղանդի առաջնորդը խուսափում իրական Սուրբ և Անմահ Պատարագներին մասնակցելուց։ Հայտնի է, որ ճշմարիտ քրիստոնյայի համար շատ … Read more

Հինավուրց հայկական Դրմբոն գյուղն, այսպես կոչված, ադրբեջանական ներկայացվելու մասին դատողությունները կատարյալ սուտ են ու կեղծիք․ Ստեփան Հասան-Ջալալյան

2026թ. հունվարի 13-ին օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ: «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հրապարակման համաձայն՝ «Գյուղն օկուպացիայից ազատագրվել է 2023 թվականին իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում։ …Իլհամ Ալիևն այցելել է գյուղի բնակիչ Սարվան Աբասովի ընտանիքին, ծանոթացել նրանց նոր տանը ստեղծված պայմաններին… Կիսելով հայրենի … Read more

Այն, ինչ անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բխում է միայն ու միայն Հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. Գենադի Մնացականյան

2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում պաշտոնապես սկիզբ առած, իմ դիտարկմամբ, «Եկեղեցու բարենորոգում» անվամբ կրոնա-քաղաքական աղանդը շատ ծանր է տանում այն փաստը, որ 2026 թվականի փետրվարի 16–19-ին Ավստրիայում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հայրապետական այս որոշման կանոնական լինելու մասին շարունակվում են հանգամանալից պարզաբանումները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, սակայն հաստատուն քայլերով հերձվածի վերածվող վերոնշյալ աղանդի … Read more

Հանուն Հայաստանի. հրատապություն, միասնություն և պատասխանատվություն. Կ. Մ. Գրեգ (Գուրգեն) Սարգսյան

Ես գրում եմ որպես սփյուռքահայ, որը խորապես կապված է հայրենիքին, բայց և այնպես բավականաչափ հեռու է տեսնելու համար այնպիսի օրինաչափություններ, որոնք տեղում գտնվողների համար դժվար է նկատել։ Ես չեմ բախվում անվտանգային այն ուղիղ մարտահրավերներին, որոնց դիմակայում են Հայաստանում ապրող հայերը, և չեմ հավակնում ասել, թե գիտեմ ավելին, քան նրանք, ովքեր ապրում են այնտեղ։ Բայց ես … Read more

Անձնական շահերով, այլոց թելադրանքով գործող ուժերը ընտրություններին հիմնավորված, իրագործելի, ընդունելի նախընտրական ծրագրեր չեն կարող առաջարկել. Արշակ Սադոյան

Նախ ընտրության արդյունքների վրա էապես է ազդող նախընտրական ծրագրի կարևորության մասին հանգամանորեն: Նպատակային գործունեությանը ունակ ինչպես մարդիկ ու նրանց լավ կազմակերպված խմբերը, այնպես էլ ինքնիշխան պետություններն ու նրանց կառավարման մարմինները, ելնելով իրենց առջև դրված խնդիրներից, իրենց հնարավորություններից և հաշվի առնելով, թե ինչ տեղաշարժեր կարող են լինել՝ նախապես մշակում, պլանավորում, ծրագրում են ինչի համար, ինչ միջոցներով, … Read more

ԱՄՆ-ը չի հիմնադրվել որպես կայսրություն և չի՛ կարող դառնալ կայսրություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսը՝ «Ամերիկան՝ նախևառաջ», ենթադրում էր, որ նրա ընտրության դեպքում Միացյալ Նահանգները աստիճանաբար դադարելու է հանդես գալ համաշխարհային հրշեջի դերում՝ վերաձևելով իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ԱՄՆ պաշտպանական, ֆինանսական, մարդկային միջոցները, քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցությունը ուղղելու է բացառապես դեպի ամերիկյան շահերը, այլ ոչ թե սպասարկելու է համաշխարհային քաղաքականությանը կամ առանձին պետությունների շահերը։ … Read more