Արմավիրի մարզում 25-ամյա վարորդը «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Փարաքար համայնքի Երևանյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, 25-ամյա Արթուր Շ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 36-ամյա Սամվել Բ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի … Read more

Շվեդիայում թրով զինված տղան դպրոցում հարձակվել է աշակերտների վրա. կա զոհ

Շվեդիայի Ֆագերստա քաղաքի Բրինել դպրոցում թրով զինված 18-ամյա երիտասարդի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ օգոստոսի 21-ին, երբ ուսումնական հաստատությունում ընթանում էին դասեր: Հարձակվողը կրել է սաղավարտ, դիմակ և եղել է սև հագուստով: Ըստ SVT հանրային հեռուստաընկերության տվյալների՝ նա տվյալ դպրոցի նախկին սան է և … Read more

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզը համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 19-20-ին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Լոռու մարզում: Մարզային այցի երկրորդ օրը Աննա Վարդապետյանը Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ շրջել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, … Read more

Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք

Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, իսկ 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք գյուղում գտնվող՝ 5,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը և 2,08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել … Read more

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները: Ինչպես 2025 թվականի տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ, Սյունիքի մարզի դատախազությունը կրկին զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 2-րդ … Read more

«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը․ Լուսանկար •

Դատական համակարգից հասած տեղեկությունների համաձայն հուլիսի 17-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը ընդդեմ Ներքին գործերի նախարարության եւ պահանջում է որպեսզի դատարանը ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության 24.03.2026թ-ի թիվ 7000001316 վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչի։ Դատելով իրավիճակից քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ … Read more

Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարտիրոս գյուղի 63-ամյա բնակիչն իր առանձնատանը թմրամիջոց է պահում։ Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 63-ամյա տղամարդը հայտնել է, որ առանձնատանը պահում է իր աճեցրած կանեփ տեսակի բույսից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 63-ամյա տղամարդու առանձնատան … Read more

Դատարանը կալանքը չի երկարացրել․ Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է • Tribune.am

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Օգոստոսի 21-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել է հանրային մեղադրողի միջնորդությունը՝ Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Դատարանը նաև որոշել է Չալաբյանի նկատմամբ որևէ այլ խափանման միջոց չկիրառել։ Չալաբյանը կալանավորվել էր հունիսին՝ երկու ամիս … Read more

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներն ամենօրյա հետևողական աշխատանքով ոչ միայն իրականացնում են հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունն, այլև մշտապես քաղաքացու կողքին են՝ պատրաստ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն։ Վերջին օրերին արձանագրված երկու դեպքերը այս մոտեցման հերթական վկայությունն են։ Ոստիկանության գվարդիայի ծառայողը առևտրի կենտրոններից մեկում գտել էր 3600 դոլար։ Ոստիկանն անմիջապես ձեռնարկել էր անհրաժեշտ ստուգողական միջոցառումներ, պարզել գումարի … Read more

Տավուշի մարզի քրեական ոստիկանները Պառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 20-ին զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել Պառավաքար գյուղի 61-ամյա մի բնակչի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել և առգրավվել են … Read more