Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

Լոռու մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի դեկտեմբերի 16-ից՝ Լոռու մարզպետի գրության հիման վրա, մեկնարկել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված 25 պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ … Read more

«Հաջիևը մանիպուլյացիա է անում». Արցախի նախկին նախարարը պնդում է՝ ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել

Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից հայկական ձեռագիր մատյանների մակետների ցուցադրությունը «մանիպուլյացիա» է որակում: Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով: Արցախի նախկին պաշտոնյան, … Read more

Դադարեցրեք սեփական ժողովրդին ահաբեկելու ձեր անհեռանկար քաղաքականությունը. Մանավազյանը՝ ընդդիմությանը

«Մեր ընդդիմադիր գործընկերներին խնդրում եմ՝ դադարեցրեք սեփական ժողովրդին ահաբեկելու և մեր սահմանամերձ բնակավայրի բնակիչների հոգեբանության հետ խաղալու ձեր անհեռանկար քաղաքականությունը»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: Մանավազյանի խոսքով՝ ժողովուրդը վաղուց տարբերում է իրական պետական շահն էժան տեսարաններից. «Դրա վառ ապացույցն այն է, որ սահմանամերձ բնակավայրերից որևէ բնակիչ չի խառնվում ձեր սադրանքներին: Ցանկացած նախագիծ, լինի … Read more

Կառավարությունը ուզում է միավորել Վանաձորն ու Փամբակը, Արարատն ու Վեդին

Կառավարությունն առաջարկում է Վանաձոր ու Փամբակ համայնքները միավորել դարձնել մեկ խոշորացված համայնք: Նախագիծը խորհրդարանում ներկայացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը: Այս փոփոխությունից զայրացած էր հատկապես ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, որը նախկինում Վանաձորի համայնքապետն էր: Նրա պնդմամբ՝ իշխանությունը համայնքային ընտրություններից առաջ այս փոփոխությունն անում է քաղաքական նկատառումներով: «Այդ խոշորացման տակ … Read more

Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը. Գալյանը՝ ընդդիմությանը

Կա՞ այլ պետական շահ, քան Հայաստանի Հանրապետությանն է, որը դուք գերադասում եք ու պատրաստ եք, կամ ուզում եք սպասարկել: Այս մասին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթի ընթացքում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Ադրադառնալով Կառավարության անդամի երդման տեքստի շուրջ ընդդիմության քննադատություններին՝ Գալյանը ասաց. «Ընդդիմադիր պատգամավորիներից մեկն ասաց. «ՀՀ-ն բոլոր հայերի հայրենիքն է»: Մենք էլ ենք նույնը ասում: … Read more

Հորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը. Ավանեսյան

Ինչպես հայտնել ենք, Սյունիքի Ծավ բնակավայրի ջուրը ախտահարված է. լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է սնդիկի բարձր պարունակություն: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով տեղեկատվությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել: «Հորդորում եմ այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը: Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, … Read more

Եթե շարունակվի անարդար վերաբերմունք, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» կենտրոն. Հակոբյանը նշել է հեռախոսահամարներ

«Ընդդեմ ընտանեկան բռնության շարժումն այնպիսի մասշտաբներ է ստացել, որ այն կենտրոնացված համակարգելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով ստեղծել ենք «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոն։ Այստեղից այլ կանանց օգնությամբ փորձելու ենք ղեկավարել շարժումը»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Այս ընթացքում հազարավոր կանայք դիմում են՝ … Read more

Երբ է նախատեսվում «Լամբադա» կամրջի հիմնանորոգման և երթևեկելի մասի նորոգման ավարտը. մանրամասներ

Երևանի Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։ Նրա խոսքով՝ նախատեսված աշխատանքների շրջանակում իրականացվելու են եզրային թռիչքի վնասված սալերի փոխարինում, պահպանվող սալերի ստորին հատվածների … Read more

Ղազարյանն ընդդիմադիր կանանց հորդորել է ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության նախագծի քննարկման առաջարկը

Ազգային ժողովի օրակարգում չընդգրկված նախագծերից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանի, Զարուհի Բաթոյանի և Ծովինար Վարդանյանի առաջարկած նախագիծն է, որը վերաբերում է ընտանեկան-կենցաղային բռնության կանխարգելմանը: Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ նախագիծը մակագրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրայի հարցերի հանձնաժողովին, որը ղեկավարում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Մենք՝ համահեղինակներս, … Read more

Իրանին մեկուսացնել հնարավոր չէ. Բաղայի

Իրանին մեկուսացնել հնարավոր չէ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: էսմայիլ Բաղային պնդել է, որ ԱՄՆ մրցակիցները և նույնիսկ դաշնակիցներն այժմ դեմ են Իրանի դեմ գործողություններին, որոնց հետևանքով խախտվել է երկար ժամանակ գոյություն ունեցող միջազգային կարգը։ «Իրանին երբեք հնարավոր չի լինի մեկուսացնել։ Ընդհակառակը, նայեք ԱՄՆ -ի դիրքորոշմանը միջազգային ասպարեզում։ Նրանք սարսափելի հանցագործություններ են կատարել՝ հարձակվելով ինքնիշխան … Read more