«Հույս ունեմ՝ եկող օրերի, շաբաթների ընթացքում մենք կտեսնենք Թուրքիայի հետ սահմանի գոնե մասնակի բացում»․ Արարատ Միրզոյան

«Այստեղ հիմնական հարցը ոչ թե «ինչն» է, այլ «երբ»-ը։ Հույս ունեմ, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի, շաբաթների ընթացքում, այնուհետև լրիվ կբացենք սահմանը։ Սա օգտակար կլինի երկու երկրների ժողովուրդների համար»,-ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ, պատասխանելով Կիպրոսի ներկայացուցիչ Հասան Տակոյի հարցին՝ արդյոք կա՞ ժամանակացույց, թե երբ կբացվի սահմանը ՀՀ-ի և Թուրքիայի միջև, այսպես … Read more

«Հորդորում եմ ընթերցել հռչակագիրը․ փաստաթղթում չկա Զանգեզուրի միջանցք, կա միայն ԹՐԻՓՓ ուղին»․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ պատվիրակներին

«Մեկ անգամ ևս հորդորում եմ ընթերցել հռչակագիրը, որը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի կողմից․ այս փաստաթուղթը բաց է։ Հստակ սահմանված է, որ երկու կողմերը համաձայնել են բացել տրանսպորտային ուղիները և ապաշրջափակում իրականացնել։ Այնտեղ կա հստակ դրույթ՝ ԹՐԻՓՓ ուղու հաստատման մասին։ Երկու կողմերի կողմից համաձայնեցված փաստաթղթում չկա Զանգեզուրի միջանցք։ Այդտեղ նման միջանցք չկա, համապատասխանաբար չկան … Read more

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի. 2

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ   Սկիզբը՝ այստեղ Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց ինքն է հաստատել՝ համաձայնություն ձեռք չի բերվելու և, հետևաբար, պատերազմը շարունակվելու է: «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում շատ խնդրահարույց հարցեր կան, Կիևը «ոչ մի դեպքում» չի հրաժարվի տարածքի նկատմամբ հավակնություններից»,- РБК-ի փոխանցմամբ , ասել է Զելենսկին և վերահաստատել է առանցքային՝ տարածքային հարցի … Read more

Հույս ունենք, որ Ֆինլանդիան կառուցողական դեր կխաղա Չինաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում. Սի Ծինփինը՝ Ֆինլանդիայի վարչապետին

Չինաստանն ակնկալում է, որ Ֆինլանդիան կառուցողական դեր կխաղա Չինաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացման գործում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է Синьхуа Новости-ն։ «Չինաստանն ու Եվրոպան գործընկերներ են, այլ ոչ թե մրցակիցներ։ Երկու կողմերի միջև համագործակցությունը գերազանցում է մրցակցությանը, իսկ կոնսենսուսը գերակշռում է անհամաձայնությանը։ Մենք հույս ունենք, որ Ֆինլանդիան կառուցողական … Read more

ԵՄ երկրներն ինչ-որ պահի ստիպված կլինեն բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ․ Ֆինլանդիայի վարչապետ

Եվրոպական երկրներն ինչ-որ պահի ստիպված կլինեն բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել, հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյին «Iltalehti» թերթին տված հարցազրույցում՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։  Օրպոն ընդգծել է իր պատրաստակամությունը նստել Վլադիմիր Պուտինի հետ սեղանի շուրջ, սակայն նա կարծում է, որ նման զրույցի ժամանակը դեռ չի եկել։ Ֆինլանդիայի վարչապետը կարծում է, որ գնդակն … Read more

«Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորներին»․ ԵԽԽՎ բանաձև

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր ընդունվեց «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևը։ Փաստաթղթում Հայաստանի՝ որպես ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող երկրի վերաբերյալ ամրագրված է․ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար՝ բոլոր կողմերից։ Այն խորապես մտահոգված է ՀՀ վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև … Read more

Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հետ երկխոսության հարթակը կգլխավորի Թեոդորոս Ռուսոպուլոսը․ «Մենք ձայն տվեցինք աքսորված ռուս և բելառուս դեմոկրատներին մեր Վեհաժողովում»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ մինչ ձմեռային նստաշրջանի մեկնարկը ԵԽԽՎ Բյուրոն հաստատել է Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հետ երկխոսության հարթակի կազմը։ Հարթակը կարծիքների փոխանակման հնարավորություն կընձեռի ՌԴ-ից աքսորված Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի և Վեհաժողովի անդամների միջև՝ ընդհանուր մտահոգության հարցերի շուրջ։ Հարթակը կգլխավորի Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Հարթակի կազմում են Free Russia Foundation-ի հիմնադիր Նատալյա Առնոն, … Read more

Գրենլանդիայի, Գազայի, միջազգային արդարադատության պաշտպանության հարցերը՝ ԵԽԽՎ օրակարգում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։ Վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի՝ պաշտոնավարման ժամկետը լրացել էր, և Վեհաժողովն ընտրեց նոր նախագահ՝ ավստրիացի պատվիրակ Պետրա Բայերին։ Նստաշրջանի մեկնարկն արձանագրեց ԵԽԽՎ ամենաերկարակյաց պատվիրակ Էմանուելիս Զինգերիսը՝ մինչ նոր նախագահի ընտրությունը։ Էմանուելիս Զինգերիսը հայտարարեց․ «Եվրոպայի խորհուրդը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ատելության և … Read more

Լեհաստանի ԱԳՆ տետքարտուղար Բոսացկին ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի բազմոլորտ ակտիվ համագործակցության զարգացման էական ներուժն ու հեռանկարային լինելը

Լեհաստանում ՀՀ դեսպանության և հայ-լեհական բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Լուցիան Մարեկ Պիետշչիկի համատեղ նախաձեռնությամբ Լեհաստանի Սեյմում ԼՀ-ում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի, ԼՀ ԱԳ նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի և բարեկամական խմբի մյուս անդամների մասնակցությամբ կայացել է «ՀՀ-ԵՄ զարգացող հարաբերությունները Լեհաստանի տեսանկյունից» խորագրով քննարկում: 📌Քննարկման նպատակն էր ուղենշելու Լեհաստանի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացող դինամիկայի համատեքստում: 🔹Ալեքսանդր Արզումանյանը, … Read more

Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը՝ սա կարևոր պայման է Ռուսաստանի համար. Կրեմլ

Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից՝ կարգավորման գործընթացը հեշտացնելու համար։ Ըստ APA-ի, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասի տարածքը, դրանք պետք է դուրս բերվեն։ Սա շատ կարևոր պայման է կարգավորման համար: Կան նաև այլ նրբերանգներ, որոնք մնում են բանակցային օրակարգում», … Read more