Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են սկսել Պեկինում

Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Վան Ին և Աբբաս Արաղչին բանակցություններ են սկսել Պեկինում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։ Խորհրդակցությունների մանրամասները չեն հաղորդվում։

ԵՄ երկրներն ինչ-որ պահի ստիպված կլինեն բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ․ Ֆինլանդիայի վարչապետ

Եվրոպական երկրներն ինչ-որ պահի ստիպված կլինեն բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել, հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյին «Iltalehti» թերթին տված հարցազրույցում՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։  Օրպոն ընդգծել է իր պատրաստակամությունը նստել Վլադիմիր Պուտինի հետ սեղանի շուրջ, սակայն նա կարծում է, որ նման զրույցի ժամանակը դեռ չի եկել։ Ֆինլանդիայի վարչապետը կարծում է, որ գնդակն … Read more