«Իմ հետ էլ նման տոնով չխոսես, էս էնքան բան եմ արել ազգի համար, դու երեխա էիր»․ Վարդան Ղուկասյանը լեզվակռվի մեջ մտավ դատավորի հետ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր հակակոռուպցիոն դատարանում ելույթ ունեցավ՝ ասելով, որ մտածում էր խոսել, թե ոչ, սակայն, ըստ նրա, դա թելադրվում է ի վերուստ, և նա որոշել է խոսել։ «Ոչ թե մտքով եմ մտածում, այլ հոգեպես․ հոգիս ինչ թելադրում է, նա եմ անում։ Ճիշտ ասած՝ իմ առողջական վիճակի մասին իմ ընտանիքի հետ այսքան չեմ քննարկել, … Read more

Բազում հիվանդություններով տառապող Վարդան Ղուկասյանին պահում են ծխողների խցում․ քննվում է Գյումրու քաղաքապետի խափանման միջոցի հարցը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այսպես ասած կաշառքի գործով դատական նիստը, որով անցնում են նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը, փաստաբանական խումբը միջնորդություն ներկայացրեց փոխել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ տեղեկանքներ ներկայացնելով նրա առողջական վիճակի մասին՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը գնալով վատանում է։ Փաստաբանական խումբը բաղկացած … Read more

«Ասել ենք, որ կա քաղբանտարկյալներին ուղիղ այցելության անհրաժեշտություն, սակայն նա առհասարակ չի մեկնաբանել դա»․ Մամիջանյանը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի լռության մասին

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու տարբեր միջազգային կառույցների լռությունը ՀՀ-ում խայտառակ գործընթացների, մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված։ Անկախ նրանից՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ինչ օրակարգով էր եկել, դա մեզ չխանգարեց բարձրացնել եկեղեցու դեմ արշավից մինչև քաղբանտարկյալների, հոգևորականների խնդիրը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար … Read more

Ընդդեմ ՀՀ-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված գանգատների թիվն աճել է․ ՄԻԵԴ տարեկան զեկույց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2025 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննության սպասող գանգատների ընդհանուր թիվը նվազել է 11%-ով՝ 2025 թվականի հունվարի 1-ի շուրջ 60 350-ից հասնելով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 53 450-ի։ Դատարանին ներկայացված նոր դիմումների ընդհանուր թիվն աճել է 10%-ով՝ 2024 թվականի 28 800 դիմումից 2025-ին հասնելով 31 800-ի։ Ըստ ՄԻԵԴ-ի … Read more

Դատարանին քաջ հայտնի է պարոն Աջապահյանի կարգավիճակը․ նիստը նախագահողը՝ փաստաբանին

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Էդգար Մանասյանը այսօր Միքայել սրբազանի գործով դատական նիստում պարոն Աջապահյանով դիմեց արքեպիսկոպոսին։ Այդ դիմելաձևին չարձագանքեց արքեպիսկոպոսը, արձագանքեց պաշտպաններից Արա Զոհրաբյանը։ – Խնդրանքս է՝ հաշվի առնել այն հանգամանքը, որ նա արքեպիսկոպոս է,- արձագանքեց Զոհրաբյանը։ – Դատարանին քաջ հայտնի է պարոն Աջապահյանի կարգավիճակը, բայց հաշվի առնելով, որ քրեադատավարություն է իրականացվում, պետք է բոլոր … Read more

«Ապացույցների հետազոտման փուլում, կարծում եմ, համոզմունք կձևավորվի, որ այն վարկածը, ինչ մեղադրանքում կա, վարկած է ընդամենը, հավաստիացում է, բայց չունի ապացուցողական հենք»․ Գագիկ Բեգլարյանի փաստաբան

ՀԿԴ-ում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստում մեղադրանքի կողմն ու պաշտպանական կողմերը հանդես եկան բացման խոսքով։ Դատախազը ծավալուն կերպով ներկայացրեց մեղադրանքը, պաշտպանությունը մեղադրանքի վերաբերյալ արտահայտեց իր դիտարկումները՝ նշելով, որ մեղադրողն ըստ էության … Read more

«Աբսուրդ բողոք են ներկայացրել»․ Միքայել սրբազանի պաշտպանը՝ դատախազության բողոքի մասին

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց Միքայել սրբազանի գործով դատախազության և պաշտպանական կողմի բողոքների քննությունը։ Մինչ դատական քննության սկսվելը Միքայել սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում աբսուրդ բողոք որակեց դատախազության ներկայացրած բողոքը, որը վերաբերում է Միքայել սրբազանի նկատմամբ նշանակված պատժաչափին։ «Իրականում սա աբսուրդ բողոք է․ վեց ամսվա խնդիր են բարձրացնում։ Բայց օրենքն ասում է՝ պատժաչափի … Read more

Ինչո՞ւ փոշմանեցին պաշտոնազրկել Շիրակի մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը իր ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հնարավոր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին, նշել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, և իշխանությունները գոհ են նրա աշխատանքից․ Շիրակի մարզպետի փոփոխություն չեն նախատեսում։ Այնուամենայնիվ, որ դեկտեմբերի վերջին ՀՀ կառավարության ղեկավարը մտադիր էր պաշտոնազրկել Դավիթ Առուշանյանին, չի հերքել նաև Նիկոլ … Read more

«Պատրանքային իրավականության ֆոն են երկրում ստեղծում»․ ինչի՞ մասին է խոսում Սրբուհի Գալյանը․ փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր, լսելով Միքայել սրբազանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, հեռացավ խորհրդակցական սենյակ։ Խորհրդակցությունից վերադառնալով՝ դատարանը հայտնեց, որ որոշում կայացնելու համար ժամանակ է անհրաժեշտ՝ գրավոր միջնորդությանը, ինչպես նաև Միքայել սրբազանի առողջական վիճակին վերաբերող ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու համար։ Դատարանը տեղեկացրեց, որ միջնորդությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստում, որը նշանակվեց փետրվարի 6-ին՝ … Read more

Նիկոլ Փաշինյանի կոստյումը վերարկու կամ զոնտիկ է դառնալու․ Գեղամ Մանուկյան

– Սրբուհի Գալյանը տեղյա՞կ է, թե ոչ, որ ԵԽԽՎ-ն ունի մշակված բանաձև, որտեղ սահմանված են քաղբանտարկյալի կարգավիճակին վերաբերող չափորոշիչներ։ Այսօր անազատության մեջ գտնվող բոլոր քաղաքական պատճառներով հետապնդվողները ամբողջությամբ տեղավորվում են այդ բանաձևով սահմանված չափորոշիչների շրջանակում,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով քաղբանտարկյալների վերաբերյալ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտնած տեսակետները։ … Read more