«Հույս ունեմ՝ եկող օրերի, շաբաթների ընթացքում մենք կտեսնենք Թուրքիայի հետ սահմանի գոնե մասնակի բացում»․ Արարատ Միրզոյան

«Այստեղ հիմնական հարցը ոչ թե «ինչն» է, այլ «երբ»-ը։ Հույս ունեմ, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի, շաբաթների ընթացքում, այնուհետև լրիվ կբացենք սահմանը։ Սա օգտակար կլինի երկու երկրների ժողովուրդների համար»,-ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ, պատասխանելով Կիպրոսի ներկայացուցիչ Հասան Տակոյի հարցին՝ արդյոք կա՞ ժամանակացույց, թե երբ կբացվի սահմանը ՀՀ-ի և Թուրքիայի միջև, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա վստահեցրեց՝ «թուրք գործընկերների հետ ունենք ինտենսիվ ու արգասաբեր երկխոսություն»: «Մեր օրակարգը հարուստ է, կա հանձնառություն և պատրաստակամություն, որի վերջնանպատակը հայ-թուրքական երկխոսության, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է երկու երկրների միջև, այնուհետև ամբողջապես սահմանի բացումը։ Առ այսօր երկու երկրներին հաջողվել է վստահության ամրապնդման միջոցների իրականացումը, Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման դեպքում այս երկաթուղով տարանցում կիրագործվի»,-հավելեց Միրզոյանը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment