Հույս ունենք, որ Ֆինլանդիան կառուցողական դեր կխաղա Չինաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում. Սի Ծինփինը՝ Ֆինլանդիայի վարչապետին

Չինաստանն ակնկալում է, որ Ֆինլանդիան կառուցողական դեր կխաղա Չինաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացման գործում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է Синьхуа Новости-ն։

«Չինաստանն ու Եվրոպան գործընկերներ են, այլ ոչ թե մրցակիցներ։ Երկու կողմերի միջև համագործակցությունը գերազանցում է մրցակցությանը, իսկ կոնսենսուսը գերակշռում է անհամաձայնությանը։ Մենք հույս ունենք, որ Ֆինլանդիան կառուցողական դեր կխաղա Չինաստան-ԵՄ հարաբերությունների առողջ և կայուն զարգացման խթանման գործում», – ասաց նա։

Չինաստանի նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհը բախվում է բազմաթիվ ռիսկերի և մարտահրավերների, և միջազգային հանրությունը պետք է համատեղ աշխատի դրանց հաղթահարման համար։

«Չինական կողմը պատրաստ է համագործակցել Ֆինլանդիայի հետ՝ ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգը և միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը վճռականորեն պաշտպանելու, համատեղ լուծելու գլոբալ մարտահրավերները, ինչպես նաև խթանելու արդար և կարգուկանոնով լի բազմաբևեռ աշխարհը և ներառական տնտեսական գլոբալիզացիան», – նշել է Սի Ծինփինը։

Leave a Comment