ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին

Ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք քննարկեցինք ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Նաև համաձայնեցինք ակտիվացնել աշխատանքները Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ»։

3 մլն դոլար յուրացնելու համար մեղադրանք է առաջադրվել Զելենսկու աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է յուրացման և փողերի լվացման մեղադրանքներով նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ռոստիսլավ Շուրմայի դեմ մեղադրանք առաջադրելու մասին։ Այս մասին հայտնում է The Kyiv Independent պարբերականը՝ նշելով, որ Շուրման չի արձագանքել տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տվյալներով՝ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ինը կասկածյալի։ Նրանց շարքում է նաև … Read more

Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից. Թրամփը՝ Մակրոնի մասին

Նա ոչ մեկին պետք չի, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից, դա խնդիր չէ, հայտարարել  է Թրամփը, երբ լրագրողը նրան հարցրել է, թե ինչ է մտածում այն մասին, որ Մակրոնը չի միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»: «Եթե Մակրոնը դիմադրի, ես կսահմանեմ 200% մաքսատուրք նրա գինիների և շամպայնների նկատմամբ, և այդ դեպքում նա կմիանա: Բայց դա անհրաժեշտ չի … Read more

Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել․ Դանիայի ԱԳ նախարարը Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հասնի Գրենլանդիայի վերաբերյալ իր նպատակներին՝ Դանիայի և այլ եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելով։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենն այս մասին հայտարարել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Թրամփը «երբեք չի կարողանա հասնել» իր նպատակներին ճնշման միջոցով։ «Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել»,-ասել … Read more

Ես գնեցի գլոբուս, որպեսզի հստակ տեսնեմ, թե որտեղ է գտնվում Գրենլանդիան․ Չեխիայի վարչապետ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է գլոբուս գնելու մասին՝ Գրենլանդիայի գտնվելու վայրը ճշգրիտ տեսնելու համար: Այս մասին Չեխիայի կառավարության ղեկավարը հայտնել Է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է rbc.ru-ն։ «Ես դրա պատճառով (Գրենլանդիայի շուրջ լարվածության պատճառով) գլոբուս եմ գնել՝ այնքան գեղեցիկ, մեծ, որպեսզի հստակ տեսնեմ, թե որտեղ է գտնվում այդ Գրենլանդիան»,-ասել է Բաբիշը: Բացի այդ, Բաբիշը համոզիչ է … Read more

Հայաստանը կընդլայնի արտահանման ծավալները դեպի Գերմանիա

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի մեծածախ առևտրի, արտաքին առևտրի և ծառայությունների դաշնային ասոցիացիայի Գլխավոր գործադիր տնօրեն Անտոնին Ֆինկելնբուրգի հետ։ «Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղիները։ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնել է Հայաստանի՝ Import Promotion Desk-ի գործընկեր երկիր դասվելու առնչությամբ, քննարկվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Import … Read more

Իտալիայում խորհրդավոր վիրուսային վարակի պատճառով մի քանի օրում 14 մարդ է մահացել

Մահվան անոմալ ալիքը ցնցել է իտալական քաղաքը: 2026թ. առաջին օրերին Իտալիայի Կաստիլիոն- Ֆիորենտինո փոքրիկ քաղաքը (կոմունան) բախվել է մահացության կտրուկ աճի հետ, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել տեղական իշխանությունների շրջանում: Այն տպավորությունն է, որ նշված բնակավայրում բարձր մահացությամբ հատկանշվող ու խիստ վտանգավոր վիրուսային վարակի բռնկում է սկսվել։ 2026թ. առաջին 10 օրվա ընթացքում արդեն մահացել է … Read more

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվածների համար թիրախների վերաբերյալ, հաղորդում է Washington Post-ը՝  հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ «Երկու եվրոպացի պաշտոնյա ասել են, որ Թրամփի վարչակազմը երկուշաբթի օրը խնդրել է իրենց երկրներին փոխանակվել հետախուզական տվյալներով Իրանում հնարավոր թիրախների վերաբերյալ», – հաղորդել է թերթը։ Այս պաշտոնյաներից մեկն ասել է, որ ինքը որևէ նշան չի … Read more

Պարոն Պուտին, թույլ մի տվեք, որ Թրամփը նվաստացնի Ձեզ, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, ինչ էլ որ արժենա թույլ չտալու գինը. 3

Արժանապատվությունը կյանքից էլ վեր է     Սկիզբը՝ այստեղ      Նրանց, ովքեր կառարկեն վերնագրով արտահայտված մտքին ու կասեն կամ կգրեն, թե Թրամփը և ԱՄՆ-ը շատ փոքր են, որպեսզի նվաստացնեն Պուտինին և Ռուսաստանը, մի այսպիսի շատ պարզ հարց. ինչպե՞ս կվարվեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգները, եթե Ռուսաստանի ռազմածովային ուժերը ՌԴ դաշնակից Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի … Read more

Արևմուտքում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ – Live News

Եվրոպայում աջակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի՝ Ռուսաստանի հետ երկխոսության վերաբերյալ կոչերին: Այս մասին հաղորդում է Politico-ն։ «Այս նախաձեռնության հիմնական նպատակն է կանխել ԵՄ կարմիր գծերի խախտումը և հասկացնել ԱՄՆ-ին, որ միությունն ունի իր սեփական ազդեցության լծակները»,- նշվում է հրատարակության մեջ։ Politico-ի աղբյուրի խոսքով՝ կան որոշ հարցեր, որոնք չեն կարող … Read more