BlackRock-ը ինչպես է ազդում համաշխարհային տնտեսության վրա և ինչ կապ ունի TRIPP-ի հետ

Ի՞նչ է BlackRock-ը Ժամանակակից աշխարհում համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեն նաև այն ֆինանսական կառույցները, որոնք կառավարում են հսկայական կապիտալ, ներդրումներ են կատարում տարբեր ոլորտներում և մասնակցում ընկերությունների զարգացմանն ու ֆինանսական շուկաների ձևավորմանը։ BlackRock-ը աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչներից է և կարևոր դեր ունի միջազգային ֆինանսական համակարգում։ BlackRock-ի ազդեցությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչպես … Read more

Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

6 Հոկտեմբերի, 2026 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նշվել է, որ TRIPP նախագիծը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացման և տարածաշրջանային տարանցիկ ավելի լայն հնարավորությունների ձևավորման գործում։ … Read more

Միրզոյանն ու Ղալիբաֆը ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր են քննարկել

5 Հոկտեմբերի, 2026 «Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը: Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել … Read more

Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի ուղղությամբ տարվող աշխատանքները

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է … Read more

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Ավելի քան 8 ամիս տևած գրագրությունը ցույց է տվել, որ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ, նախկինում՝ ԱԳՆ) չի ցանկանում պատասխանել ԹՐԻՓՓ (TRIPP)-ի վերաբերյալ հարցերին։ Գրում է «Հետք»-ը: «Հետքի» ընթերցող Արտյոմ Բաղդասարյանի նամակագրությունը բացահայտում է ոչ միայն ԱԳՄԱՆ-ի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտումները, այլև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ձևական վերաբերմունքը քաղաքացու դիմումներին։ 2026 … Read more

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

1 Հոկտեմբերի, 2026 ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն  26%-ը՝ Հայաստանին։ «Հաշվի առնելով «Թրամփի ուղու» համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, ներառյալ Հորմուզի նեղուցը «փակելու» վերջինիս փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը խիստ … Read more

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

25 Սեպտեմբերի, 2026 Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ընդհանուր առմամբ ավելի քան 60 հազար տոննա բեռ է տեղափոխվել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրա մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանն ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստան։ «Ներկայում երկու երկրները շարունակում են … Read more

Նյու Յորքում Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ տրանսկասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։ Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և տրանսկասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական … Read more

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

23 Սեպտեմբերի, 2026 Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս կառավարության ներկայացուցիչ։ Համապատասխան որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ … Read more

Կառավարությունում քննարկվել է TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթն և առաջիկա անելիքները

17 Սեպտեմբերի, 2026 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ ներկայացվել են ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները: Նախագծի իրականացման ուղղությամբ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ։