Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել ռուսական նավթի գնումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով չեղարկվում է Հնդկաստանից ներկրվող ապրանքների համար սահմանված 25% լրացուցիչ մաքսատուրքը։ Մաքսատուրքերը սահմանվել են այն պատճառով, որ Նյու Դելին Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանից հում նավթի մեծ ծավալներ է գնել, հայտնում է BBC-ն։ «Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից նավթի ուղղակի կամ անուղղակի ներկրումը»,- մեջբերում է AFP-ն … Read more

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացված սակագներ սահմանել Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս բարձրացված սակագներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են առևտուր անել Իրանի հետ:  Փաստաթուղթը նախատեսում է լրացուցիչ ադվալորային (ըստ արժեքի) մաքսատուրք՝ օրինակ՝ 25%, այն պետությունների ապրանքների համար, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ձեռք են բերում իրանական ապրանքներ կամ ծառայություններ: Իրանի արտահանման գլխավոր հոդվածը նավթն է։ … Read more

Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն և ՌԴ-ն պիտի մշակեն նոր ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագիր՝ նախկինը երկարաձգելու փոխարեն։ Հիշռցնռն՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողության դադարեցումից հետո Մոսկվան գործելու է պատասխանատու և հավասարակշռված, բայց բաց է մնում ռազմավարական իրավիճակի կայունացման ուղիներ գտնելու համար:

Վաղը նախատեսված ԱՄՆ- Իրան բանակցությունները կարող են բախտորոշ լինել – Live News

Իրանի շուրջ և Իրանի հետ կապված իրադարձություններն արագորեն հաջորդում են մեկը մյուսին: Վաղը կարող է շատ վճռորոշ կամ նույնիսկ բախտորոշ օր լինել… Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հնարավոր պայմանավորվածությունների շրջանակներում պատժամիջոցների չեղարկման պայման է առաջ քաշում, մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ուժային միջամտության տարբերակը: Ամերիկյան «Axios» պորտալը երեկ հայտնել … Read more

ԱՄՆ-ն պետք է նաև խրախուսի և հետևողականորեն իրականացնի վստահության ամրապնդման այլ քայլեր, ներառյալ հայ պատանդների վերադարձը. Գարո Փայլան

«Թրամփը ցանկանում է «խաղաղություն՝ կառուցման միջոցով»։ Կա մեկ վայր, որտեղ դա իրականում կարող է աշխատել», – Գարո Փայլանի հոդվածը՝ Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի կայքում: Նախագահ Դոնալդ Թրամփը սիրում է ասել, թե ինքն ավարտում է պատերազմները։ Արդարացի լինելու համար պետք է նշել, որ 2025 թվականին ամերիկյան դիվանագիտությունն իսկապես նպաստեց մի շարք հակամարտությունների դադարեցմանը կամ սառեցմանը, որոնցից … Read more

Իրանի շուրջ սեղմվող օղակը. ով ինչ դեր է խաղում

Սկիզբը՝ այստեղ: Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը չի վերացնում Իրանի կասկածները, կամ՝ փոքր պետությունների մանեւրելու դաշտը նեղանում է ԱՄՆ-Իրան դիմակայության նոր փուլը Անցյալ ամսվա վերջից կրկին սրվեցին ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ վերածվելով ոչ միայն երկկողմ հակասության, այլ նաեւ լայն տարածաշրջանային անվտանգության խնդրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած նոր, ավելի կոշտ զգուշացումները, ամերիկյան ռազմածովային խոշոր ուժերի շարժը դեպի Պարսից ծոց եւ միաժամանակ Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին … Read more

Հնդկաստանը կդադարեցնի ռուսական նավթի գնումը․ Թրամփը մանրամասներ է հայտնել Մոդիի հետ պայմանավորվածություններից

Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցից հետո: «Նա համաձայնվեց դադարեցնել ռուսական նավթ գնելը և շատ ավելին գնել Միացյալ Նահանգներից և, հնարավոր է, Վենեսուելայից։ Սա կօգնի ավարտել պատերազմը Ուկրաինայում, որը տեղի է ունենում հենց հիմա, որտեղ ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են մահանում», — … Read more

Թրամփը սպառնում է դատի տալ Թրևոր Նոային՝ «Գրեմմիի» ընթացքում արված հայտարարության համար, թե իբր ինքն ու Բիլ Քլինթոնը այցելել են Էփշտեյնի կղզի

Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ Գրեմմի մրցանակաբաշխության հաղորդավար Թրևոր Նոային այն բանից հետո, երբ կատակերգուն հայտարարել է, թե ԱՄՆ նախագահն այցելել է սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի կարիբյան հայտնի կղզի՝ «մանկապիղծների կղզի»: Թրամփը Truth Social-ում հրապարակած գրառման մեջ հայտարարել է, թե դատի է տալու Նոային, որին նա «խեղճ և անտաղանդ» է անվանել, պահանջելով … Read more

Ընդդիմությունը չգիտի, թե ինչ անի այն հանգամանքի հետ, որ նախագահ Թրամփը Ռուսաստանի հետ ոչ թե առճակատման այլ լեզու գտնելու կողմնակից է. Մարիա Կարապետյան

Նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը չի սնում մեր մեջ դարեր գործած այն քաղաքական ծրագիրը, թե մեզ փրկիչ է անհրաժեշտ։ Սա արդեն շատ կազդուրիչ ազդեցություն է ունեցել մեր քաղաքական քննարկումների վրա։ Տեսանելիորեն քչացել են Արևմուտքում «նոր Ռուսաստան» փնտրող մտքերը։ Սա շատ լավ է մեր սեփական ոտքերի վրա կանգնելու համար։ Նույնիսկ նրանք, ովքեր քարոզում են «դարձ դեպի … Read more

Թրամփ. Եթե Իրանը չհամաձայնի միջուկային գործարքին, ապա կտեսնենք ԱՄՆ-ի հարձակումը կհանգեցնի՞ տարածաշրջանային պատերազմի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի միջուկային ծրագրի շուրջ գործարքի, ապա պարզ կդառնա, արդյոք Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ճի՞շտ էր կանխատեսել, որ ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ-ի վրա հարձակումը տարածաշրջանային պատերազմի կհանգեցնի, հայտնոմ է NBC News-ը: Այաթոլլա Ալի Խամենեիի կիրակնօրյա հայտարարությունները հնարավոր պատերազմի մասին հնչել են այն ժամանակ, երբ Թրամփը … Read more