«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք • Tribune.am

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային վառելիքի վաճառքով զբաղվող «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Պարգևաշեն 4-րդ թաղամաս 22) բացահայտվել են խախտումներ։ Մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել … Read more

13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում բռնության է ենթարկվել

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում երեխան հայտնել է, որ կոնկրետ օրը … Read more

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։

Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները. Գևորգ Պապոյան

Ընդունեցի «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ««Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և մատչելի բեռնափոխադրումն ապահովելու նպատակով։ Ընկերության … Read more

Սահմանվել է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ • Tribune.am

Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների պաշտպանության խորհուրդը սահմանել է գործարար, քաղաքական գործիչ և քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ։ Այս մասին հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը: «Մրցանակը նվիրված է Հայաստանի անկախության 35-ամյակին։ Մրցանակը բացառիկ է լինելու թե՛ աշխարհագրությամբ, թե՛ անվանակարգերի թվով։ Մրցույթին մասնակցելու համար … Read more

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանnւթյան նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Պարզվել է, որ դեպքից հետո 36-ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33-ամյա … Read more

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ կարևորելով առաքելության գործունեության շարունակականությունն ու հետագա զարգացումը։

Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես, «նոր ավետարան» հայտնաբերած լիներ․ էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթին։ Ըստ նրա՝ Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես, «նոր ավետարան» հայտնաբերած լիներ։ «Թե բա՝ Ալմաթիի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ ու 2022-ի հոկտեմբերի 6-ին, փաստորեն, վերագտան։ Մեռանք նշելով, որ ՀՀ-ն Ալմաթիի հռչակագիրն ընդունել է, … Read more

Ողջունում ենք Եվրախորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել հայ գերիներին. «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին: Այս մասին նշված է «Ուժեղ Հայաստան»-ի հաղորդագրության մեջ: «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ։ Մեր օրակարգային … Read more