Փաշինյանը և Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել – Live News

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և իր հերթին շնորհավորել Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը … Read more

Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին – Live News

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Վերահաստատված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի հարատև վստահությունն ու հավատը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ։ Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ Հնդկաստանի … Read more

Իրանի ԱԳ նախարարը Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը Նյու Դելի է մեկնել ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, հանդիպում է անցկացրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Արաղչին անդրադարձել է Թեհրանի և Նյու Դելիի միջև պատմական և բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև ներկայացրել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի և դրա … Read more

Մոդին խուսափում է Թրամփի հետ հեռախոսազրույցներից. ԶԼՄ-ներ – Live News

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խուսափել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցներից երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի նախապատրաստման ընթացքում՝ կարծելով, որ ամերիկացի առաջնորդը քննարկվող հարցերը կներկայացնի իր համար բարենպաստ լույսի ներքո, պնդում է Financial Times-ը՝ հղում անելով Մոդիին մոտ կանգնած աղբյուրներին։ «Առևտրային բանակցությունների ձգձգվելու պատճառով Մոդին խուսափել է Թրամփի զանգերից՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ նախագահը … Read more

Հնդկաստանը կդադարեցնի ռուսական նավթի գնումը․ Թրամփը մանրամասներ է հայտնել Մոդիի հետ պայմանավորվածություններից

Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցից հետո: «Նա համաձայնվեց դադարեցնել ռուսական նավթ գնելը և շատ ավելին գնել Միացյալ Նահանգներից և, հնարավոր է, Վենեսուելայից։ Սա կօգնի ավարտել պատերազմը Ուկրաինայում, որը տեղի է ունենում հենց հիմա, որտեղ ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են մահանում», — … Read more