Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում․ Փեզեշքիան

 Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում, և հարևան երկրները շատ լավ են համագործակցում մեզ հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Այս պատերազմի ծրագրերից մեկը հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից անկարգություններ և լարվածություն հրահրելն էր։ Մեր հարևանները թույլ չտվեցին, որ որևէ մեկը հեշտությամբ մտնի մեր երկիր և անկարգություններ առաջացնի։ Սա շատ կարևոր … Read more

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազգիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում հայերեն լեզվով ուղերձ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ «Ի սրտե երախտագիտություն եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան  պատրաստակամության ներկայության,  ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար։ Մենք … Read more

Փաշինյանն ու Փեզեշքիանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ … Read more

Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. Փեզեշքիան

Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Փոխըմբռնումը երկկողմանի գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները։ Մեր մոտեցումը անհիմն սպառնալիքների և անխոհեմ պարծենկոտության դեմ հիմնված է որոշումներ կայացնելիս ողջամտության և մարդկային արժանապատվության վրա, … Read more

Իրանը կկատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն նույնը անի. Փեզեշքիան

Իրանը կկատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն նույնը անի: «Անխոհեմ պարծենկոտությունների և անհիմն սպառնալիքների նկատմամբ մեր մոտեցումը որոշումների կայացման մեջ ռացիոնալության և մարդկային արժանապատվության վրա հենվելն է, ինչպես նաև վճռական պահին անվախ պաշտպանությունը», — գրել Է Իրանի նախագահը X-ում:

Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 4

Այս կանխատեսումը բխում է Իսրայելի ղեկավարության հայտարարություններից, սիոնիստական պետության գործողություններից և ոչ միայն․․․   Սկիզբը՝ այստեղ  Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության … Read more

Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 3

Այս կանխատեսումը բխում է Իսրայելի ղեկավարության հայտարարություններից, սիոնիստական պետության գործողություններից և ոչ միայն․․․   Սկիզբը՝ այստեղ Ոչ միայն Իսրայելը, նույնիսկ հենց ինքը Թրամփը՝ ԱՄՆ-ի հրեական լոբբիի, Իսրայելի, հանրապետականների և դեմոկրատների մի մասի, այսպես կոչված, բազեների ճնշումների, ինչպես նաև իր անհավասարակշիռ բնավորության հետևանքով կարող է տապալել Իրանի հետ ձեռք բերված փխրուն խաղաղությունը: Չի կարող թերհավատություն չլինել … Read more

Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան – Live News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA  գործակալությունը։ Այցի ընթացքում Փեզեշքիանն առանձին կհանդիպի Պակիստանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերը։ Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների, ԱՄՆ-ի հետ ընթացող ​​բանակցությունների և … Read more

Փեզեշքիանը վաղը կայցելի Պակիստան – Live News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կայցելի Պակիստան։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հաբիբ Աբասիին։ «Այցը կկայանա վաղը և, ամենայն հավանականությամբ, կլինի մեկօրյա։ Ուղևորության նպատակներից մեկը Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Պակիստանի գործադրած միջնորդական ջանքերի համար երախտագիտություն հայտնելն է»,- ասել է նա։ Այցի ընթացքում կքննարկվի … Read more

Խամենեին սկզբնապես համաձայն չի եղել ԱՄՆ-Իրան հուշագրին, սակայն ընդունել է․․․

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ սկզբնապես համաձայն չի եղել Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, սակայն ընդունել է այն նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից հավաստիացումներ ստանալուց հետո։ «Սկզբունքորեն ես այլ տեսակետ ունեի», – նախօրեին հրապարակված գրավոր ուղերձում պարզաբանել է Խամենեին, որը մարտին Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո հանրության առաջ չի երևացել։ «Այնուամենայնիվ, հաշվի … Read more