Ինչ են քննարկել Բայրամովը և Ֆիդանը – Live News

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։  Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

Ֆիդանն ու Բայրամովը կքննարկեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը – Live News

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-ից 16-ը կմեկնի Ադրբեջան։ Թուքրիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ. գրում է ermenihaber.am–ը:  Նախատեսվում է հանդիպում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմարդյունաբերության, անվտանգության և ռազմական ոլորտներում շարունակվող համագործակցությունը, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի … Read more

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին․ Ֆիդան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն անմիջականորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։ Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրին՝ Ֆիդանը նշել է, որ այն ուղղված չէ Իրանի կամ … Read more

Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ջանքերին․ Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասն անմիջական ազդեցություն ունի Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։ Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված եռակողմ պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ պետության … Read more

Թուրքիայի ԱԳ նախարարը ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը – Live News

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նորընտիր անդամ Խալիլ ալ-Հայային և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Հանդիպմանը Ֆիդանը շնորհավորել է ալ-Հայային նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել բոլոր հարթակներում Թուրքիայի անվերապահ աջակցությունը Պաղեստինի դատական գործին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:  ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն իր հերթին մանրամասներ է ներկայացրել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակի … Read more

Թուրքիան ուղղակիորեն հանդես է եկել Ռուսաստանին թշնամական ու նրա հետ հակամարտության մեջ մտնելու պատրաստ պետության դերում

Բայց առայժմ դեռ չի համարձակվել…   Ահա այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինված ուժերը պատասխանելով Ուկրաինայի նմանաբնույթ գործողություններին, ակտիվացրեցին իրենց հարվածներն ուկրաինական բեռնատար նավերին, տանկերներին, նավահանգիստներին ու նավահանգստային ենթակառուցվածքներին, ՌԴ-ի հետ բարեկամություն խաղացող, բայց նրա խորքային թշնամի Թուրքիան, խաղաղարարի դիմակ հագած, սկսել է խառնվել գործին: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգայի … Read more

Հաքան Ֆիդանը Կիևում պարգևատրվել է շքանշանով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը, խաղաղությանն ուղղված նախաձեռնություններն ու ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Բանակցությունների ավարտին Զելենսկին շնորհակալություն է հայտնել թուրք նախարարին համագործակցության համար և նրան պարգևատրել «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ուկրաինայի նախագահը պարգևատրել է Թուրքիայի ԱԳ նախարարին – Live News

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Կիև, որտեղ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի և Ղրիմի թաթարների առաջնորդի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Ֆիդանը և Սիբիհան միասին այցելել են Անկախության հրապարակ, որտեղ ոգեկոչվում է ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ուկրաինացիների հիշատակը։ Այնուհետև Ֆիդանը Կիևում հանդիպել է Ղրիմի թաթարների ազգային … Read more

ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նպատակ է – Live News

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի, ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի և ԵՄ ներքին գործերի ու միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ։ Ֆիդանը հանդիպումից հետո «X» միկրոբլոգում կատարած գրառմամբ գոհունակություն է հայտնել ԵՄ գործընկերներին Թուրքիայում հյուրընկալելու … Read more

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար պայմաններ են անհրաժեշտ․ Հաքան Ֆիդան

Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Ռուսաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Հաքան Ֆիդանը Türkiye թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «շատ կարևոր քայլեր» է ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս «բազմաթիվ … Read more