«Հուսանք` Հայաստանի քաղաքացուն չեն արտահանձնի Ադրբեջանին». Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ մենք գործ ունենք ոչ թե դիվերսանտի, այլ դասալիքի հետ։ Ադրբեջանական մոտակա մարտական դիրքերը տվյալ հայկական գյուղից գտնվում են 12, 15 և 16 կիլոմետր հեռավորության վրա։ Ուշադրություն, հարց՝ ինչպե՞ս կարող էր դիվերսանտը/դասալիքն այդպես հանգիստ հատել հայկական սահմանը և խորանալ 10+ կիլոմետր։ Չնայած… Հիմար հարց … Read more

Վտանգավոր շրջադարձ՝ դեպի անհայտը – Ազգ

Ըստ երեւույթին եւ ըստ էության Բիշքեկի հանդիպումից, Փաշինյան-Պուտին մանրամասնորեն դեռեւս չհրապարակված երկխոսությունից հետո, որն ավարտվեց  առանձին հանդիպման փոխադարձ խոստումով, այդպես էլ հստակ, հանրության համար հասկանալի չդարձավ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիում 102-րդ ռազմաբազային (արեւմտահայերը պիտի ասեին՝ ռազմախարիսխին), ավելի ճշգրիտ՝ ռուսական ռազմական ներկայությանը Հայաստանում: Իրականում երկկողմ խոսակցությունը նման էր ծեքծեքուն follow up փսփսոցի: «Եթե ուզում … Read more

«Դատարանի որոշման նպատակն Էդգար Ղազարյանին մանդատից զրկելն է». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Դատարանն այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ նշանակեց ազատազրկման պատիժ՝ այն պայմանականորեն չկիրառելով։Պարոն Ղազարյանին մեղսագրված հանցանքի վերաբերյալ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա առաջին դեպքն է, երբ նշանակվում է ազատազրկման պատիժ։Գտնում եմ, որ դատարանը, ընտրելով հենց այս պատժատեսակը, նպատակ չի ունեցել ապահովելու պատժի նպատակների … Read more

Իմ խիղճը բացարձակապես մաքուր է․ Ժեզուսը՝ Ռոնալդուի հետ կապված իրավիճակի մասին

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված իրավիճակը, ով լքել է թիմը՝ Ազգերի լիգայի (A լիգա) խմբային փուլի երրորդ տուրի Դանիայի դեմ խաղից առաջ։ «Իմ խիղճը բացարձակապես մաքուր է։ Մի քանի ժամ լարված էր, քանի որ մենք երկու խաղ ունեինք։ Հիմա ունենք ևս մեկը… Բացի … Read more

Հանրությունն օվերտոնի պատուհանին դիմակայելու մաստեր-կլաս ցույց տվեց

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որտեղ արձանագրվել էին խախտումների վերաբերյալ կետեր, այդ թվում ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու հետ կապված խախտումները, այնքան էր ոգեւորել մեր ընդդիմությանը, որը «Ուժեղ Հայաստանն» անմիջապես ասուլիս հրավիրեց, իսկ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնական հայտարարությամբ դիմեց միջազգային կառույցներին եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ կոչ անելով չսահմանափակվել արձանագարված խնդիրների փաստմամբ։ Թե ինչ պիտի անի ԵԽԽՎ-ն, … Read more

Դրոնի միջոցով փորձ է արվել 7 բջջային հեռախոս տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ

Հոկտեմբերի 01-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։ «Ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել և առգարվվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է … Read more

Սահմանախախտում, կրակոց, ձերբակալություն․ ի՞նչ իրավական հետևանք պետք է ունենա դեպքը

ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ: Այս մասին գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է հայ կնոջ ոտքին։ Նա ձերբակալվել է, և դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս դեպքը պետք … Read more

Սաղեմահայ Վիլիամի վրա հարձակումը արձակեց Ջորջ Դիիքի լեզվի քարկապը

Սեպտեմբերից ի վեր արդեն որերորդ դեպքն է, երբ Երուսաղեմի Հին քաղաքում հրեա ծայրահեղականները անարգում են սուրբ Հակոբյանց վանքը, թքում պատերին, թքում դռան առջեւ հավաքված հավատացյալների վրա, նույնիսկ փորձում են հարմար վայր նկատել բնական կարիքները հոգալու համար: Սեպտեմբերի 28-ին սաղեմահայ լրագրող Գեղամ Բալյանը գրառում էր արել՝ «մենք հոգնել ենք, բավակա՛ն է, դադարեցրե՛ք: Ամեն օր նոր միջադեպ … Read more

Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու — MediaNews

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–14:00 Մաշտոցի պողոտա 50, 50Ա շենքեր, Կորյունի փողոց 23, 23/37 շենքեր, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 12:00–17:00 Ադոնցի փողոց 2/3–2/5, 2/6, 2/7 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 11:00–15:00 Էստոնական փողոց 21, … Read more

Վատիկանում Ադրբեջանը ներկայանում է՝ որպես Մետաքսի ճանապարհի կարեւոր գորգագործ կենտրոն

Ադրբեջանը հետեւողական աշխատանք է տանում Վատիկանի հետ եւ սեպտեմբերի 29-ին «Երկնային կրոններ» նախագծի շրջանակներում բացված «ադրբեջանական եռապատկեր գորգերի»՝ հուդայականությանը, քրիստոնեությանը եւ իսլամին նվիրված ցուցահանդեսը վառ վկայությունն է սերտացող այդ համագործակցության: «Ազերթաջի» ծանուցմամբ, բացման արարողությանը Վատիկանը ներկայացնող պաշտոնատարներից Ռաֆայելա Պետրինին նշել է, որ մշակույթն ու հիշողությունը խաղաղության կարեւորագույն հենասյուներն են, իսկ ցուցահանդեսի նպատակը տարբեր կրոնների, ժողովուրդների, … Read more