Իրանի դեմ ահաբեկչական պետություններ Իսրայելի և ԱՄՆ-ի մեծ պատերազմն արդեն սկսված է, ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին, հայերիս

Հակամարտությունը տարածաշրջանին սպառնում է նաև ռադիոլոգիական աղետով. ՌԴ ԱԳՆ-ի զգուշացումը   Այսօր առավոտյան տեղի ունեցավ այն, ինչի մասին գրում էինք օրեր շարունակ: Իսրայելը և ԱՄՆ-ը՝ պատերազմի հանցագործներ Բենիամին Նաթանյահուի և Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, միասնաբար հարվածել են մեր հարևան ու բարեկամ Իրանի իսլամական Հանրապետությանը: Վերոնշյալ ահաբեկչական պետությունների հարվածներն արդեն միայն Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմաբազաներին չեն … Read more

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը ողջ է

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից հետո, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ «Որքանով ես եմ տեղյակ, այաթոլլահ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ են։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են, ամեն ինչ կարգին է», – ասել է նա NBC-ի եթերում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի գերագույն … Read more

Իրանը սպառնում է ավելի հզոր հրթիռներ կիրառել ամերիկյան բազաների վրա հարձակումների ժամանակ

ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ Իրանը ապագա հարվածներում կօգտագործի ավելի հզոր հրթիռներ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմանա, որ այսօր մենք հրթիռներ ենք արձակել մեր պաշարներից, և շուտով մենք կներկայացնենք ամենահզոր հրթիռները, որոնք դուք երբևէ տեսել եք», – ասել է նա Իրանի պետական ​​​​հեռարձակողի եթերում։ … Read more

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Փետրվարի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։

Կյանքը սահմանագծին․ հատուկ ռեպորտաժ Տավուշից

Ինչպե՞ս է առօրյան Կիրանց, Բերքաբեր, Սարիգյուղ բնակավայրերում: Տավուշի սահմանամերձ համայնքներում մարդիկ ի՞նչ մտահոգություններ ու դիտարկումներ ունեն: «Հորիզոնի» նկարահանող խմբի պատրաստած հատուկ ռեպորտաժը ներկայացնում է ոչ միայն մարդկանց խնդիրները, այլև նրանց դիմադրողականության ուժը, կապվածությունը իրենց հողին ու հույսը, որ սահմանամերձ կյանքը կարող է դառնալ ավելի ապահով և կայուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Իրանը տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները անվանել է «օրինական թիրախներ»

Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները Իրանի զինված ուժերի համար օրինական թիրախներ են, հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին։ «Մենք տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները, ռեսուրսները և շահերը համարում ենք Իրանի զինված ուժերի օրինական թիրախներ», – նրա խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Իսրայելը և Միացյալ Նահանգները շաբաթ օրը հարվածներ են հասցրել Իրանի … Read more

Իսրայելի կողմից իրանական դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Իրանի հարավում աղջիկների տարրական դպրոցի աշակերտների շրջանում զոհերի թիվը հասել է 40-ի, ևս 48-ը վիրավորվել է, հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվն աճում է և ժամը 14:45-ի դրությամբ հասել է 40-ի, ևս 48 մարդ վիրավորվել է», – ասվում … Read more

Իրանում դպրոցի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով հինգ աշակերտուհի է զոհվել

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ տարրական դպրոցի աշակերտներ, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Մինաբ շրջանի վրա այսօրվա հարձակումների ժամանակ հարձակման է ենթարկվել աղջիկների տարրական դպրոցը, որի հետևանքով զոհվել է հինգ աշակերտուհի», – ասվում է հայտարարության մեջ։ … Read more

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին. գործում են թեժ գծեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ «Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ»,-ասվում է հաղորդագրությունում: Թեժ գծեր🔹 Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու … Read more

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ֆոնին Թեհրանում խուճապ չկա

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին Թեհրանում խուճապ չկա, սակայն մայրաքաղաքի շատ բնակիչներ փորձում են լքել քաղաքը՝ վախենալով հետագա հարվածներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Խանութները աշխատում են սովորականի պես, ապրանքների պահեստավորում ցանկացող հաճախորդների զգալի հոսք չկա։ Թեհրանի բնակիչները, ովքեր չեն լքում քաղաքը, նախընտրում են մնալ տանը։ Հիվանդանոցները անցել են արտակարգ ռեժիմի։