ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին Թեհրանում խուճապ չկա, սակայն մայրաքաղաքի շատ բնակիչներ փորձում են լքել քաղաքը՝ վախենալով հետագա հարվածներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Խանութները աշխատում են սովորականի պես, ապրանքների պահեստավորում ցանկացող հաճախորդների զգալի հոսք չկա։
Թեհրանի բնակիչները, ովքեր չեն լքում քաղաքը, նախընտրում են մնալ տանը։
Հիվանդանոցները անցել են արտակարգ ռեժիմի։