Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները Իրանի զինված ուժերի համար օրինական թիրախներ են, հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին։
«Մենք տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները, ռեսուրսները և շահերը համարում ենք Իրանի զինված ուժերի օրինական թիրախներ», – նրա խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։
Իսրայելը և Միացյալ Նահանգները շաբաթ օրը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, որից հետո Թեհրանը հայտարարեց պատասխան գործողությունների մասին: Իրանական և ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի պատասխան հարվածների թիրախում հայտնվել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները: