Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ տարրական դպրոցի աշակերտներ, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
«Սիոնիստական ռեժիմի կողմից Մինաբ շրջանի վրա այսօրվա հարձակումների ժամանակ հարձակման է ենթարկվել աղջիկների տարրական դպրոցը, որի հետևանքով զոհվել է հինգ աշակերտուհի», – ասվում է հայտարարության մեջ։
Սա զոհերի մասին իրանական կողմի հաղորդած առաջին տեղեկատվությունն է: