Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության ժամկետների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կշարունակվի առանց ընդհատումների ամբողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի «դրա նպատակներին հասնելու համար»։ «Զանգվածային և նպատակային ռմբակոծությունները կշարունակվեն անդադար ամբողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Մերձավոր Արևելքում և, իհարկե, աշխարհում խաղաղության մեր նպատակին հասնելու համար», – գրել է … Read more

ԻՀՊԿ-ն նոր հրամանատար ունի. ԶԼՄ

Ահմադ Վահիդին, որը նախկինում խորհրդական էր, նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, հաղորդում է իրանական Khabar Online լրատվական գործակալությունը։ Նա նշանակվել էր զոհված Մոհամմադ Պակպուրի փոխարեն։ Ավելի վաղ Իրանը հաստատել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատար, գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի … Read more

Սպանվել է Իրանի պաշտպանության նախարարը

Իրանը հաստատում է երկրի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի սպանությունը: Այս մասին հաղորդում է Իրանի պետական IRNA գործակալությունը: Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ենթադրաբար զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով:

Ալի Խամենեիի մահից հետո ո՞վ կստանձնի անցումային շրջանի պատասխանատվությունը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվանից հետո երկրում անցումային շրջանի պատասխանատվությունը կստանձնեն երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամխոսեյն Մոխսենի-Էջեին ու Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբանը։ Ինչպես հաղորդում է IRNA-ն, այս մասին հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։

Իրանը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին, այլ հարձակվում է միայն ամերիկյան բազաների վրա. Լարիջանի

Իրանը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին, այլ հարձակվում է միայն ամերիկյան բազաների վրա, որոնք համարում է ԱՄՆ տարածք և կշարունակի հարձակվել, քանի դեռ դրանք գտնվում են Վաշինգտոնի վերահսկողության տակ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ «ԱՄՆ ռազմաբազաները տարածաշրջանի երկրների տարածքը չեն. դրանք ԱՄՆ տարածք են։ Մենք մտադիր չենք հարձակվել տարածաշրջանի երկրների … Read more

Թրամփը սպառնացել է Իրանին «աննախադեպ հարվածով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որը պատրաստվում է նոր հարձակումների ալիքի։ «Թեհրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու։ Բայց նրանք չպետք է դա անեն, հակառակ դեպքում մենք նրանց կհարվածենք աննախադեպ ուժով», – գրել է նա Truth Social-ում։ Կիրակի օրը Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարեց Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին: … Read more

Իրանը հաստատել է Պաշտպանության խորհրդի քարտուղարի և ԻՀՊԿ հրամանատարի մահը

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով Պաշտպանության խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Մոհամմադ Պակպուրի մահը, հաղորդում է IRNA-ն։ «ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են Պաշտպանության խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Պակպուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Շաբաթ օրը … Read more

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը սպանվել է

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որը գրեթե չորս տասնամյակ ղեկավարել է երկիրը, սպանվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների ժամանակ։ Լուրը հաստատել է նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը։ Ինչպես տեղեկացնում է Tasnim-ը, Խամենեին սպանվել էր իր գրասենյակում՝ շաբաթ առավոտյան։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Խամենեի մահվանը՝ հայտարարել … Read more

Նոր փաստեր և ապացույցներ ի հայտ են գալիս պարբերաբար․ Գոռ Մարգարյանը՝ սումգայիթյան ջարդերի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանին: Անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին, 1988 թվականի՝ Սումգայիթի հայկական ջարդերին։ «Սումգայիթի ջարդերի հետ կապված նոր փաստեր, նոր բացահայտումներ, իհայտ են գալիս պարբերաբար։ Ի հայտ են գալիս ոչ միայն փաստաթղթերի ու փաստերի տեսքով, այլ նաև ադրբեջանական դաշտից»,-ասել է պատմաբանը։ … Read more

Եթե չի պատժվում ցեղասպանությունը, այն կրկնվում է. Լարիսա Ալավերդյանը՝ Սումգայիթի ջարդերի մասին

Այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։ Ժամանակն անցնում է, բայց հիշողությունը մնում է՝ ձևավորելով սերունդների ինքնագիտակցությունն ու վերաբերմունքը սեփական անցյալի հանդեպ։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։