Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին ագրեսիայի մեջ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին ագրեսիայի մեջ՝ նշելով, որ իրանական քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա հարվածները կատարվել են դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում։ «ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից կրկնվող ռազմական ագրեսիան տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի … Read more

Պենտագոնը պատասխանել է Իրանում ռազմական գործողության ժամկետների վերաբերյալ հարցին

Պենտագոնը, պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցմանը Իրանում ԱՄՆ ռազմական գործողության նպատակների և սպասվող ժամկետների վերաբերյալ, հայտարարել է, որ գերատեսչությունը ոչինչ չունի ավելացնելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախկինում հրապարակված տեսաուղերձին։ «Մենք ձեզ հղում ենք տալիս նախագահի տեսանյութին։ Այս պահին մենք ոչինչ չունենք հաղորդելու», – ասել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ լայնածավալ ռազմական … Read more

ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանին օդից և ծովից

Միացյալ Նահանգները հարվածներ է հասցնում իրանական թիրախներին օդից և ծովից, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ «ԱՄՆ-ի հարվածները Իրանին իրականացվում են օդից և ծովից», – գրում է գործակալությունը։

ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ – Live News

ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի հրթիռները և հողին կհավասարեցնի ռազմական արդյունաբերությունը: Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը»,-ասել է Թրամփը։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ տասնյակներով հարվածներ են հասցվում Իրանի տարբեր օբյեկտներին Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից: … Read more

Հայաստանը ապահովեց ՈւԵՖԱ-ի աղյուսակի 33-րդ տեղը և կստանա Եվրոպայի լիգայի ուղեգիր

Հայկական ակումբների համար եվրագավաթային մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանը կպահպանի ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի 33-րդ տեղը։ Սա աննախադեպ արդյունք է, որը կապահովի երկրի մասնակցությունը Եվրոպայի լիգային 2027/28 մրցաշրջանում։ 33-րդ տեղի համար պայքարում Հայաստանի մրցակիցները՝ Կոսովոյի, Ֆինլանդիայի և Բոսնիա ու Հերցեգովինայի ակումբները, ավարտել են իրենց ելույթները, ինչի շնորհիվ Հայաստանը վերջնականապես ամրապնդվեց ընթացիկ հնգամյա շրջանի արդյունքներով … Read more

Գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է․ Փաշինյան

2025 թվականին՝ 2017 թվականի համեմատ, գիտության ոլորտի ֆինանսավորումը աճել է 2.8 անգամ կամ 180%-ով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևան … Read more

Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումից առաջ Աննայի «բաժանությամբ» նախապատրաստվում է երկրից Նիկոլի ընտանիքի հեռացումը (տեսանյութեր)

Հավանաբար հաշվի առնելով, որ այդ դեպքում գազազած ժողովուրդը կարող է իրենց՝ «խաղաղության աղավնիներին», ողջ-ողջ փիտրել, արդարացի հաշվեհարդարի ենթարկել   Այսօր առավոտվանից սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում թերևս ամենաթեժ, ամենաքննարկվող թեման Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավից Աննա Հակոբյանի ամուսնալուծությունը, ավելի ճիշտ, նրա կողմից հրապարակված տեսանյութը , դրանում կառավարական առանձնատնից փետրվարի 25-ին հեռանալու, վարձակալած բնակարան տեղափոխվելու, այլևս պետական … Read more

Այս առաջնությունները նոր խթան կտան միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ: Միջոցառման ներկա են գտնվել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Աշխարհի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին, Եվրոպայի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի … Read more

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը. «Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակի երրորդ նիստի ընթացքում զեկույց է ներկայացրել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը՝ մասնավորապես անդրադառնալով քննության առարկա հարցերի իրավական և պատմական հիմքերին։ Հանձնախումբը վկայակոչել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ 1907 և 1954 թվականների Հաագայի, Ժնևի կոնվենցիաները, Միջազգային քրեական դատարանի Հռոմի … Read more