ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին. գործում են թեժ գծեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

«Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ»,-ասվում է հաղորդագրությունում:

Թեժ գծեր
🔹 Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp):
🔹 Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144:

Leave a Comment