Իսրայելի կողմից իրանական դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Իրանի հարավում աղջիկների տարրական դպրոցի աշակերտների շրջանում զոհերի թիվը հասել է 40-ի, ևս 48-ը վիրավորվել է, հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվն աճում է և ժամը 14:45-ի դրությամբ հասել է 40-ի, ևս 48 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment