Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից հետո, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
«Որքանով ես եմ տեղյակ, այաթոլլահ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ են։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են, ամեն ինչ կարգին է», – ասել է նա NBC-ի եթերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում չէ։ Նա տեղափոխվել է անվտանգ վայր։