ԵՄ բարձր ներկայացուցիչը՝ պաշտպանական ոլորտում ՀՀ-ին ԵՄ-ի աջակցության մասին

«Մենք քննարկել ենք սահմանների կառավարմանը օգնելու հարցը, ինչպես նաև նախկին հակամարտությունների հետ կապված ականազերծման գործողություններին աջակցությունը»,-հարցին՝ ի՞նչ կոնկրետ կարիքներ է ներկայացրել Հայաստանը պաշտպանության և անվտանգության ոլորտում և ի՞նչ տեսակի համագործակցություն ու ֆինանսավորում է դա ենթադրում, կարո՞ղ եք ներկայացնել ավելի հստակ տվյալներ և արդյոք սա նաև ներառո՞ւմ է սպառազինությանը հնարավոր աջակցություն, Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գլխադասային գրասենյակում … Read more

«Սիրելի երեք նախագահներ, բանակցային փաստաթղթերն այսօր հրապարակվեցին, եւ դուք կամ պիտի գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ»

«Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուրոգատների՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով, գալ եւ բանավիճել կամ լռել առհավետ»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հավելեց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը գտավ մի հանճարեղ ասելիք եւ ասաց՝ հրապարակեք բանակցային փաստաթղթերը։ Ի պատասխան բանավեճի հրավերի … Read more

«Բանակը հռչակվել է 5-րդական կառույց, այս վիճակի մեղավորը զինվորը կամ սպան չեն, մեղավորն այս իշխանությունն է»․ Տիգրան Աբրահամյան

«ՀՀ քաղաքացու եւ պետության անվտանգության մասին պատկերացումներ կազմելու համար առաջին հերթին դիտարկվում է պետական բյուջեի անվտանգությանը վերաբերվող դրույթները: 2026 թվականի ռազմական բյուջեի մասին կառավարության պատկերացումները երկու զուգահեռ իրականությունում են՝ մի կողմից ֆինանսական եւ մարդկային ռեսուրսի կրճատումների, մյուս կողմից՝ սին խոստումների ու ընտրական ակնկալիքների: Իշխանությունը երկրի անվտանգության ապահովման հիմքում դրել է երկու սկզբունք՝ սպառնալիքներն ամեն գնով … Read more

«Վերադարձ». Իջևանում բացվեց Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 2-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում կայացավ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը: Մի քանի տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո նկարիչը վերադձել է հայրենի Կողբ՝ ապրելու և ստեղծագործելու հայրենի հողում: «Վերադարձ խորագիրն անձամբ իմ վերադարձի մասին չէ, սա մեր ազգի վերադարձն է իր անցյալին, ներկային և ապագային: Նկարներիս մեծ մասը ես վրձնել եմ վերջին 3 ամսում՝ կարոտս … Read more

Ի՞նչ աջակցություն է առաջարկում ԵՄ-ն ՀՀ-ին՝ ԵՄ ինտեգրման խորացման դեպքում ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի կողմից ճնշումների կիրառման դեպքում

«Մենք քննարկումներ ենք ունեցել այս հարցի վերաբերյալ։ Աշխարհակարգը փոխվում է, ուստի ռազմավարական կապերը մեր գործընկերների համար շատ կարևոր են։ ԵՄ-ի հետ ՀՀ-ի համապատասխանեցումը 37 տոկոս է»,-Aravot.am-ի հարցին՝ եթե ՀՀ-ն խորացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ, չի բացառվում, որ Ռուսատսանի կողմից կոնկրետ ճնշումների, մինչև անգամ պատժամիջոցների ենթարկվի, և եթե դրանց դիմակայի միայնակ, դա կարող է ՀՀ-ին տնտեսական ճգնաժամի … Read more

«Չեմ կարա չխոսեմ, սիրտս պատռվում է»․ Վարդան Ղուկասյանը՝ դատավորին՝ իրեն «զրպարտած» ոստիկանների մասին

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով ընթացող դատավարությանը  միջնորդություն ներկայացրեց  Վարդան ու Սպարտակ Ղուկասյանների փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ դատարանին խնդրելով ապահովել իր վստահորդների անվտանգությունը «զրպարտչությամբ զբաղվող» ոստիկաններից։ Նա նշեց, որ նախորդ դատական նիստից հետո դատարանի դահլիճում տեղի ունեցան իրադարձություններ, դատարանի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ, զրպարտչական, սուտ մատնությամբ են հանդես եկել և  իր վստահորդների … Read more

«Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, ԵՄ-ի հետ համագործակցությունը մտնում է նոր փուլ»․ Արարատ Միրզոյան

«ԵՄ-Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել ԵՄ-ՀՀ գործընկերության համար։ Սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ որլորտներում աշխատելու համար, աջակցելու ձեր բարեփոխումները, որոնք ուղղված են նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի, վիզաների ազատականացման և անվտանգության ոլորտներում»,- Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գլխադասային գրասենյակում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթի … Read more

Տղամարդկանց թոփ 100-ում մնացել է միայն Շանթ Սարգսյանը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած համաշխարհային դասակարգման դեկտեմբեր ամսվա տղամարդկանց ցուցակի առաջին հարյուրյակում Հայաստանից մնացել է միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (լուսանկարում), որը զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։ Դրա փոխարեն կանանց թոփ 100-ում ունենք երեք ներկայացուցիչ. Էլինա Դանիելյանը 37-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 75-րդը, Մարիամ Մկրտչյանը՝ 90-րդը։ Եւս չորս հայ շախմատիստներ կան լավագույն 100-յակի մեջ, սակայն նրանք ներկայացնում են … Read more

«Նստի՛ր․․. նստած ենք, էլի»․ Վարդան ու Սպարտակ Ղուկասյանները բարձր տրամադրությամբ դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Վարդան Ղուկասյանի և մյուսների՝ Սպարտակ Ղուկասյանի, Գևորգ Ղուկասյանի, Սաշա Զաքարյանի ու Արմեն Մաթևոսյանի գորոծվ հերթական դատական նիստը։ Վարդան Ղուկասյանը դատարանի դահլիճ ներս մտավ բարձր տրամաբանությամբ՝ ժպտալով, առանձնահատուկ ջերմ բարև տալով  դատական նիստերին միացած փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Նա ձեռքով բարևեց նաև դահլիճում գտնվողներին։ Գյումրու քաղաքապետը հետաքրքրվեց՝ որտե՞ղ է նստելու, երբ որդին՝ … Read more

«Էս ծրագրով ուղղակի մեկ պետական մեգաապահովագրական եք ստեղծում, նախագիծը հապշտապ բերել եք, որ մարդկանց քվեն ստանաք»

«Տիկին Ավանեսյանը մեծ ջանք է թափել, հսկայական աշխատանք է կատարել այս ոլորտում այս բարեփոխումը տեղ հասցնելու համար։ Բայց իմ տեսակետն է, որ այն ակնկալիքները, որոնք ունի տիկին Ավանեսյանը, չեն արդարացվելու»,- ԱԺ նստաշրջանում առողջության համընդհանուր ապահովագրության մասին եւ կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա հարցադրում արեց․ «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի … Read more