14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

18 Օգոստոսի, 2026 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթել է Գերմանիային շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 3-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 3:1 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմին հաղթական միավորներ են բերել Վահե Սուքիասյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։ 4-րդ խաղափուլում մեր պատանիները կմրցեն Լեհաստանի թիմի դեմ: Խաղափուլը կմեկնարկի հուլիսի 29-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Agzamov Memorial» մրցաշարում • Tribune.am

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։ Հայկը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

Հայկ Մարտիրոսյանը «Agzamov Memorial»-ում կիսում է առաջին հորիզոնականը • Tribune.am

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ՖԻԴԵ-ն ներկայացնող ռուսաստանցի գրոսմայստեր Արտյոմ Ուսկովը կիսում են առաջին հորիզոնականը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում: Երկու շախմատիստներն էլ 6 հնարավորից ունեն 5 միավոր և … Read more

Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող: «Փաստինֆո»-ի հաղորդամամվ այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Էրիկը 9 հնարավորից վաստակել  6.5 միավոր և 17.9 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: Նշենք նաև, որ Էրիկը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն … Read more

Հայ շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի թոփ 100-ում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը։ Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանից տեղ է գտել միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որն զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը։ Միացյալ Նահանգները ներկայացնող Լեւոն Արոնյանը 18-րդն է, Սամուել Սեւյանը՝ 37-րդը։ Կանանց TOP 100-ում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 42-րդն է, Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում են, համապատասխանաբար, 72-րդ … Read more

Աշոտ Վարդապետյան. «Երկու առաջնություններում էլ անզիջում պայքարի մեր ակնկալիքները արդարացան»

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում քիչ հետո կորոշվեն Հայաստանի 2026 թվականի չեմպիոններն ու մրցանակակիրները։ Եզրափակիչ տուրում Aravot.am-ը զրուցել է գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ։ -Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն այսօր ավարտվում են։ Ընթացքի մասին ի՞նչ կասեք։ Իրոք, ամեն բան կորոշվի այսօր, եզրափակիչ տուրից հետո։ Երկու առաջնություններն էլ անցել են շատ լարված պայքարում։ … Read more

Հայաստանի առաջնություններում ոչ բոլորի խաղն է ստացվում

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնություններում երեկ 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակները գլխավորում են։ Տղամարդիկ. Արթուր Դավթյան, Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան՝ 4,5-ական միավոր։ Կանայք. Աստղիկ Հակոբյան՝ 6,0 միավոր, Անահիտ Մկրտչյան՝ 5,5, Անի Ավետիսյան՝ 4,5։ Ի դեպ, երեկ Անի Ավետիսյանի ծննդյան օրն էր եւ մրցակիցները ջերմորեն շնորհավորեցին նրան։ Լիլիթ Կասինյան Այս առաջնությունում … Read more

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Աստղիկ Հակոբյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում ընթացող կանանց բարձրագույն խմբի 81-րդ առաջնության վեցերորդ տուրի հինգ զույգերում շախմատիստուհիներից մեկը հաղթական միավոր վաստակեց։ Գրանցվեցին այսպիսի արդյունքներ։ Աննա Խաչատրյան-Անգելինա Միրաքյան՝ 1։0 Մարիամ Ավետիսյան-Լիլիթ Կասինյան՝ 1։0 Նելլի Ջալալյան-Նվարդ Հայրապետյան՝ 0։1 Անահիտ Մկրտչյան-Աստղիկ Հակոբյան՝ 0։1 Սոնա Կրկյաշարյան-Անի Ավետիսյան՝ 1։0։ Մրցաշարային աղյուսակը 5.0 միավորով կրկին միանձնյա գլխավորում է Աստղիկ Հակոբյանը։ Կես … Read more

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երեք շախմատիստ վաստակել է 4,0 միավոր

Հունվար 18,2026 21:50 Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում երեք պարտիա արդյունավետ ելք ունեցավ։ Սարգիս Սարգսյանը հաղթեց Արսեն Դավթյանին, Արամ Հակոբյանը առավելության հասավ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ, Մանուել Պետրոսյանը պարտության մատնեց Էմին Օհանյանին։   Յոթերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4,0-ական միավորով գլխավորում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Մանուել Պետրոսյանը։ … Read more