«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանում

Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այն կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  կազմակերպված ցուցադրությունն անդրադառնում է Հայաստանի և Կիպրոսի ընդհանուր քրիստոնեական ժառանգությանը, երկու երկրների պատմամշակութային կապերին։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված չորս բացառիկ նմուշները՝  18-րդ … Read more

Բախից մինչև Կոմիտաս. երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի հայաստանյան բացահայտումները

Ինչպե՞ս համադրել եվրոպական բարոկկոն, ժամանակակից նորվեգական շունչն ու հայ հոգևոր երաժշտությունը մեկ համերգային ծրագրում։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի է ունեցել հայտնի երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի մենահամերգը:

Առավոտյան՝ դատարանում, երեկոյան՝ բեմում. «Գոյ» թատրոնը բեմ է վերադարձել առաջնախաղով

«Գոյ» թատրոնը բեմ է վերադարձել «Խելագարը» ներկայացմամբ, որի պրեմիերան կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ «Գոյ»-ը 2024-ին հունվարին կառավարության որոշմամբ վերակազմակերպվել էր՝ միավորվելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Թատրոնի ստեղծագործական կազմը դեմ էր միավորմանը և կառավարության որոշումը վիճարկում է դատարանում։ Գործընթացը դեռ չի ավարտվել, բայց դերասանները որոշել են բեմ վերադառնալ։ … Read more

Պերմի հայերի նորանշանակ հոգևոր հովիվը հանդիպել է Եկատերինբուրգի հայ համայնքի հետ

13 Հոկտեմբերի 2026, 15:40 Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին ջերմորեն ընդունել է Պերմի հայերի հոգևոր հովիվ նշանակված Տեր Դանիելին։ Սուրբ Պատարագից հետո Տեր Դանիելը ծանոթացել է Եկատերինբուրգի հայ համայնքի անդամների հետ, ներկայացրել քաղաքում հայկական եկեղեցու հիմնադրման պատմությունը, ինչպես նաև պատմել իր հոգևոր ուղու մասին։

«Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» ֆիլմը հաղթող է ճանաչվել ԱՄՆ կինոփառատոնում

13 Հոկտեմբերի 2026, 15:36 «Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր, ռեժիսոր Բարեդ Մարոնյանի հեղինակած «Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» լիամետրաժ վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ում անցկացվող Chagrin Documentary Film Festival (CDFF) կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ՝ սոցիալական խնդիրների մասին իրազեկվածության բարձրացման համար» (Best Social Awareness Documentary) անվանակարգում։ Ֆիլմը մանրամասն ներկայացնում է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ 10-ամսյա … Read more

Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով (PAN.am)

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում` չզեկուցվող հարցերի փաթեթով, որն ընդունվել է, հայտնում է Factor.am-ը: Հաստատված նախագծի համաձայն՝ Մետաքսեի անունը կրող փողոցը սկիզբ կառնի Արտաշատի ջրանցքի հարակից հատվածից, կձգվի Ռոստովյան փողոցին զուգահեռ և կհասնի մինչև … Read more

Ավանեսով․ Արցախում վտանգված են տարբեր պատերազմների զոհերին նվիրված հուշարձանները

«Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական հուշարձանների շարունակական ոչնչացման և պատմական ժառանգության կորստի վտանգի մասին։ Նա նշել է, որ Արցախում վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զnhերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունից: «Արբանյակային լուսանկարների փաստագրական … Read more

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է, և Հայաստանը ևս նշում է այս օրը, քանի որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ պետական մշակութային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։ 2026 թ․ նախաձեռնությանը միացել են Հայաստանի 170 բնակավայր, 250 դպրոց ու մանկապարտեզ, 110 արվեստի դպրոց ու մշակույթի կենտրոն, 40 թանգարան ու գրադարան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, վարպետության … Read more

Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է

Երգիչ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է։ Երգիչը հայտնե է, որ համերգը հարգելի պատճառներով տեղափոխվել է ապրիլի 10։ «Գիտեմ, որ համերգի գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառվել են, ինչի համար անչափ շնորհակալ եմ ձեզ։ Նոյեմբերի 7-ի համար ձեռք բերված բոլոր տոմսերը ուժի մեջ են և վավեր կլինեն ապրիլի 10-ի համերգի համար։ Սիրով կսպասեմ … Read more

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից մոտ 1․2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։ Սա երկու հաստատությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է։ Այգու հիմնադրման գաղափարակիցն ու իրագործողը Armenian Tree Project հիմնադրամն է։ Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի … Read more