Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Սամվել Խարազյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի, ԵԽ առողջապահության և կախվածությունների բաժնի ղեկավար Քրիստիան Շիմեկի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027 թվականների ծրագրի առողջապահական բաղադրիչի իրականացմանը, մեթադոնային փոխարինող բուժման հասանելիության ընդլայնմանը և կախվածությունների համաճարակաբանական դիտարկման համակարգի ներդրմանը։ Լենա … Read more

Եթե առողջության ապահովագրություն չունեք. ի՞նչ բժշկական օգնություն է պետությունը տրամադրում 2026 թվականին

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո պետությունը չի դադարել բուժել նրանց, ովքեր ապահովագրված չեն։ Նրանց համար սահմանված է բժշկական օգնության նվազագույն ծավալ, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ 19 խմբի համար՝ նաև լրացուցիչ ծառայություններ։ Մի մասն անվճար է, մի մասը՝ համավճարով։ Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային ուղեգիր, որը գործում է 30 օր։ Ինչպես տեղեկացնում … Read more

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում չորս տարում մարդկանց շրջանում ժանտախտի 5 դեպք է գրանցվել

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում վերջին չորս տարիներին մարդկանց շրջանում ժանտախտի վարակման հինգ դեպք է գրանցվել։ Այս մասին վկայում են նահանգի առողջապահության նախարարության տվյալները։ 2026 թվականին նահանգում մարդկանց շրջանում գրանցվել է ժանտախտի մեկ դեպք, 2025-ին՝ երեք, 2024-ին՝ մեկ, իսկ 2023-ին դեպքեր չեն արձանագրվել։ Նույն ժամանակահատվածում կենդանիների շրջանում 2026 թվականին հայտնաբերվել է ժանտախտի հինգ դեպք, 2025-ին՝ հինգ, … Read more

Դեղերի շուկայի փոփոխության առաջարկ․ «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է պարզեցնել ԵՄ դեղերի ճանաչումը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ։ Մարիաննա Ղահրամանյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները։ Նախագծի … Read more

Աշխարհում ավելի քան 170 մլն երեխա և դեռահաս ճարպակալման խնդիր ունի․ ԱՀԿ – Live News

Ամբողջ աշխարհում ավելի քան 170 միլիոն երեխա և դեռահաս ճարպակալման խնդիր ունի, ընդ որում այդ հիվանդության տարածվածությունը քառապատկվել է 1990-ից վեր։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։  ԱՀԿ տվյալներով, 2024 թ․ 5-19 տարեկան 170 միլիոն երեխա և դեռահաս տառապում է ճարպակալումից, այդ թվում 70 միլիոն՝ 5-9 տարեկան և 100 միլիոն՝ 10-19 տարեկան։ Այս տարիքային … Read more

Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը

8 Հոկտեմբերի, 2026 Ռուսաստանի առողջապահական վերահսկողության մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հոկտեմբերի 8-ին հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին տեղեկությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչությունից հայտնել են, որ մահացած աշխատակցի հետ շփում ունեցած բոլոր անձանց համար կանխարգելիչ միջոցառումների ամբողջ համալիրն ավարտվել է, և վտանգավոր ախտածին … Read more

ՌԴ Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի

Վարչապետի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝ 1. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումներիմիջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝հանձնաժողով)՝ որպես խորհրդակցական մարմին։ 2. Հաստատել՝1) հանձնաժողովի կազմը՝ համաձայն N … Read more

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել, նա արդեն հիվանդասենյակում է

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին 24News–ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը: Նրա խոսքով, կնոջ առողջական վիճակը դեռևս պահանջում է բժիշկական հսկողություն, ասում է՝ Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։ «Վերջին օրերին Անիին վիրահատել … Read more

Անահիտ Ավանեսյանը՝ ՌԴ-ում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումների մասին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Ռուսաստանում թոքային ժանտախտի ծավալման վերաբերյալ մտահոգիչ հրապարակումներին և նշել, թե ինչ է արվում այս ուղղությամբ: «Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի։ Մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվության հետագա լրացմանը, ըստ աստիճանակարգի կկիրառենք անհրաժեշտ խստացված … Read more

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինը շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ

Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան, այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Անի Ավետիսյանի քույրը՝ Արփին։ Նրա խոսքով, հարազատներն արդեն տեսակցել են Անիին։ Հաջորդիվ նախատեսվող վիրահատությունների վերաբերյալ ընտանիքը դեռ տեղեկություն չունի։ Արփիի փոխանցմամբ, հարազատներն այժմ սպասում են, որ Անի Ավետիսյանը շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի … Read more