Հայ շախմատիստները առաջատարների թվում են Տաշքենդի «Al-Beruniy» մրցաշարում • Tribune.am

Շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» միջազգային մրցաշարում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ «Masters» շրջանային մրցաշարում 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 2 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը: «Challengers» շրջանային մրցաշարում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 2 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը: … Read more

Հայ շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի թոփ 100-ում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը։ Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանից տեղ է գտել միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որն զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը։ Միացյալ Նահանգները ներկայացնող Լեւոն Արոնյանը 18-րդն է, Սամուել Սեւյանը՝ 37-րդը։ Կանանց TOP 100-ում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 42-րդն է, Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում են, համապատասխանաբար, 72-րդ … Read more

Հայաստանցիներից լավագույնն էին Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը, իսկ նախօրեին հայտնի էին դարձել արագ շախմատի աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները։ Հայկ Մարտիրոսյան Արագ շախմատի մրցաշարում Հայաստանի մասնակիցներից լավագույն արդյունք ունեցան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք 8,0-ական միավորով տեղ զբաղեցրին, համապատասխանաբար, 38-րդ եւ 51-րդ հորիզոնականներում։ Շանթ Սարգսյան Կանանց պայքարում առավել հաջող … Read more

Հայ շախմատիստների մասնակցությամբ ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը Դոհայում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 247 շախմատիստներ, այդ թվում՝ 126 գրոսմայստերներ: Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, ով 13 հնարավորից վաստակեց 10.5 միավոր: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակեցին 8 միավոր: Շանթը և Հայկը զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և … Read more

Տղամարդկանց թոփ 100-ում մնացել է միայն Շանթ Սարգսյանը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած համաշխարհային դասակարգման դեկտեմբեր ամսվա տղամարդկանց ցուցակի առաջին հարյուրյակում Հայաստանից մնացել է միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (լուսանկարում), որը զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։ Դրա փոխարեն կանանց թոփ 100-ում ունենք երեք ներկայացուցիչ. Էլինա Դանիելյանը 37-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 75-րդը, Մարիամ Մկրտչյանը՝ 90-րդը։ Եւս չորս հայ շախմատիստներ կան լավագույն 100-յակի մեջ, սակայն նրանք ներկայացնում են … Read more

Լեւոն Արոնյանը պայքարից դուրս է թողել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին ու սպասում է 1/8 եզրափակչի իր մրցակցին

Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցները Հնդկաստանում վերսկսել են պայքարը 1/16 եզրափակչում: Չորրորդ տուրի երկու դասական պարտիաներում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել եւ դեռ պայքարելու են թայ-բրեյքում: Արագ եւ կայծակնային շախմատի փուլում է նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սեւյանը: Իսկ ահա Լեւոն Արոնյանը, … Read more

Շանթ Սարգսյանը հաղթեց թուրք շախմատիստին ու անցավ Աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Նոյեմբեր 08,2025 22:55 Հայաստանի ազգային հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը Հնդկաստանում անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի երկրորդ պարտիայում պարտության մատնեց թուրք Մուստաֆա Յըլմազին 1,5:0,5 հաշվով եւ անցավ  չորրորդ փուլ: Իսկ պայքարից դուրս մնաց Ռոբերտ Հովհաննիսյանը: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը նույնպես շարունակում է պայքարը, իսկ Սամուել Սեւյանը դեռ պետք է խաղա թայ-բրեյքում: … Read more

Հայաստանի շախմատիստները ոչ-ոքի են խաղացել Աշխարհի գավաթի երկրորդ շրջանի առաջին պարտիայում

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի առաջին պարտիայում Հայաստանի բոլոր չորս գրոսմայստերներն էլ ոչ-ոքի են խաղացել: Շանթ Սարգսյանը միավորը բաժանել է պերուացի Ջորջ Քորիի, Գաբրիել Սարգսյանը՝ իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի, Հայկ Մարտիրոսյանը՝ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Վլադիսլավ Արտեմեւի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ հնդիկ Ռաունակ Սադհվանիի հետ: Երկրորդ շրջանից պայքարին միացել են նաեւ ԱՄՆ … Read more

Կարեն Գրիգորյանը լքեց աշխարհի գավաթի խաղարկությունը

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/128 եզրափակչի թայ-բրեյքից հետո Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դուրս մնաց պայքարից: Նա անչափ համառ պայքարում 3,5:4,5 հաշվով զիջեց եգիպտացի գրոսմայստեր Ահմեդ Ադլիին: Այսօր մեկնարկում է 1/64 եզրափակիչը: Ռոբերտ Հովհաննիսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Գաբրիել Սարգսյանի հետ միասին պայքարի մեջ կմտնի նաեւ Շանթ Սարգսյանը: Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ« ձեւաչափով: … Read more

Հայաստանի հինգ գրոսմայստերներ վիճարկում են Աշխարհի գավաթը

Երեկ Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ՖԻԴԵ-ի 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Գրիգորյանը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձեւաչափով, ութ մրցափուլով: Յուրաքանչյուրում զույգերը խաղում են երկու դասական պարտիա: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում է արագ եւ կայծակնային շախմատի թայ-բրեյքով: Առաջին տուրում մեր … Read more